Հարվածի նոր ալիք ՈւԵՖԱ-ից․ ՖԻՖԱ-ի նախագահի աթոռը սկսել է ճոճվել
Սպորտ
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հայտարարությանը, որով նա տեղեկացնում էր մրցաշարերի իրավունքները մասնավոր հատվածին փոխանցելու գաղափարից հրաժարվելու մասին, ՈւԵՖԱ-ն արձագանքել է պաշտոնական հաղորդագրությամբ։
Եվրոպական ֆուտբոլային գերատեսչությունը ողջունել է այս ծրագրից հրաժարվելու ՖԻՖԱ-ի որոշումը և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր «ՖԻՖԱ-ի նախագահին հասկացրել են, որ ֆուտբոլը չի վաճառվում»։ Առաջիկայում ՈւԵՖԱ-ն կշարունակի աշխատանքը ասոցիացիաների հետ՝ մշակելու այնպիսի ծրագիր, որը կերաշխավորի նման գաղափարների բացառումն ապագայում։
ՈւԵՖԱ-ն ընդգծել է, որ ֆուտբոլում չպետք է լինեն գաղտնի սխեմաներ։ Ավելին, կազմակերպությունը խիստ քննադատության է ենթարկել Ջանի Ինֆանտինոյին, որը ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը ստանձնելիս թափանցիկություն էր խոստացել։
«ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարությունը կորցրել է ոչ միայն ՈւԵՖԱ-ի, այլև ֆուտբոլային հանրության շատ այլ ներկայացուցիչների վստահությունը։ Ինֆանտինոն չի կատարել իր խոստումները։ Անթափանց, կուլիսային և կասկածելի գործարքը, որը նա նախապատրաստել և փորձել է իրագործել, ամեն ինչ էր, բայց ոչ երբեք թափանցիկության դրսևորում»,- ասված է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ։
ՈւԵՖԱ-ում նաև հավելել են, որ ՖԻՖԱ-ի նկատմամբ վստահության վերականգնմանն ուղղված աշխատանքները դեռ նոր են սկսվում։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող