Դատարանի դահլիճից փախած կալանավորին մեկ ամիս է՝ չեն գտնում․ նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Իրավունք
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրից փախուստի դիմած կալանավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել են, որ նրան մեղսագրվում է Քրեական օրենսգրքի 506-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը՝ փախուստը կալանքի կամ ազատությունից զրկելու պայմաններից։
Կալանավորը դատարանի «Ավան» նստավայրից փախուստի էր դիմել օգոստոսի 3-ին՝ դատական նիստի ավարտից հետո։ Մինչ օրս իրավապահներին չի հաջողվել հայտնաբերել նրան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ չի բացառվում, որ փախուստի դիմած անձը կարող է լքած լինել Հայաստանի տարածքը։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է նաև քրեական վարույթ՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով։ Դատական կարգադրիչների նկատմամբ դեպքից հետո նշանակվել է ծառայողական քննություն։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը