Կիևում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք պայթյուններ են որոտացել
Քաղաքական
Սեպտեմբերի 2-ի առավոտյան Կիևում օդային տագնապի ժամանակ մի շարք պայթյուններ են որոտացել։ Ուկրաինական աղբյուրների տվյալներով՝ քաղաքը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։
«Կիևի աջափնյա հատվածում պայթյուններ են։ Քաղաքապետարանը հայտնել է հակաօդային պաշտպանության աշխատանքի մասին»,- գրել է «Страна.ua»-ն։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերը մինչ այդ հայտնել էին Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ մի քանի ռեակտիվ ԱԹՍ-ների շարժի մասին։ Սեպտեմբերի 2-ի գիշերային հարձակման հիմնական ուղղություններից մեկը եղել է Կիևի մարզը։
Պայթյուններից անմիջապես հետո հնարավոր վնասների կամ տուժածների վերաբերյալ տեղեկություններ դեռ չէին հաղորդվել։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը