Ռուսաստանը պատասխանել է քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ Զելենսկու հայտարարությանը
Քաղաքական
Ռուսաստանը թույլ չի տա քաղաքացիական ավիացիայի աշխատանքում երկարատև կամ էական ընդհատումներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը՝ արձագանքելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Ռուսաստանի օդային տարածքի վերաբերյալ հայտարարությանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում Նիկիտինը հայտնել է, որ Տրանսպորտի նախարարությունը սերտ համագործակցում է ՌԴ պաշտպանության նախարարության և Ռոսգվարդիայի հետ։ Նրա խոսքով՝ անվտանգության նկատառումներով օդանավակայաններում կարող են ժամանակավոր սահմանափակումներ մտցվել, քանի որ թռիչքների անվտանգությունը առաջնահերթություն է։
Նախարարը նշել է, որ առաջիկա տարիներին Ռուսաստանը կկարողանա հաղթահարել նման իրավիճակների հետևանքները և ապահովել քաղաքացիական ավիացիայի բնականոն աշխատանքը։
Ավելի վաղ Զելենսկու հայտարարությանն արձագանքել էր նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Կիևին մեղադրելով ահաբեկչական մեթոդներ կիրառելու մեջ։


















































Ամենադիտված
«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է