Կիևում փոխհրաձգություն է տեղի ունեցել․ Բուդանովը խոսել է միջադեպի մասին
Քաղաքական
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովն արձագանքել է Կիևում տեղի ունեցած փոխհրաձգությանը՝ հայտարարելով, որ միջադեպով զբաղվում են Պետական հետաքննությունների բյուրոն և Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակը։
«Ոչ ոք իրավունք չունի անպատիժ առևանգել զինծառայողների, կրակ բացել մեր քաղաքների փողոցներում, ինչպես նաև հանցավոր հրամաններ տալ և կատարել»,- հայտարարել է Բուդանովը։
Ավելի վաղ «Страна.ua»-ն հայտնել էր, որ Կիևում Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչության և Անվտանգության ծառայության աշխատակիցների միջև տեղի ունեցած փոխհրաձգությունը կարող էր կապված լինել խարդախությամբ զբաղվող զանգերի կենտրոնների նկատմամբ վերահսկողության համար պայքարի հետ։
Պաշտոնապես փոխհրաձգության պատճառների վերաբերյալ վերջնական տեղեկություն դեռ չի հրապարակվել։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը