Կիևում կրակոցներից հետո հատուկ գործողություն է սկսվել
Քաղաքական
Կիևի Սվյատոշինսկի շրջանում տեղի ունեցած հրաձգությունից հետո ոստիկանությունը հատուկ գործողություն է սկսել։ Այս մասին հայտնում է «Интерфакс-Украина»-ն՝ հղում անելով Կիևի ոստիկանությանը։
Իրավապահների տվյալներով՝ կրակոցների մասին հաղորդումը ստացվել է առավոտյան։ Այս պահին հայտնի է մեկ տուժածի մասին, որին բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում։
«Страна.ua»-ի տվյալներով՝ հրաձգությունը տեղի է ունեցել Ժիտոմիրսկայա փողոցում գտնվող հիվանդանոցի մոտ։ Իրավապահները շրջափակել են տարածքը։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արյան հետքեր։
Սա վերջին օրերին Կիևում տեղի ունեցած երկրորդ հրաձգության դեպքն է։ Սեպտեմբերի 2-ի գիշերը փոխհրաձգություն էր տեղի ունեցել Ուկրաինայի անվտանգության ծառայության և ՊՆ Գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցների միջև։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը