Ալեն Սիմոնյանը՝ սահմանազատման մասին․ «Բոլոր այն տեղերում, որտեղ մենք ենք առաջ, հետ կգնանք»
Քաղաքական
«Մենք գիտենք, որ Հայաստանի տարածքը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է։ Բոլոր այն տեղերում, որտեղ մենք ենք առաջ, մենք հետ կգնանք, որտեղ իրենք են առաջ, իրենք հետ կգնան»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերաբերյալ հարցերին։
Լրագրողի դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը դեռևս դուրս չի եկել Հայաստանի ինքնիշխան տարածքից, սակայն այժմ խոսվում է Տիգրանաշենը հանձնելու մասին, Սիմոնյանը պատասխանեց.
«Մենք էլ շատ տեղերից, միգուցե, դուրս չենք եկել, որտեղ սահմանազատված չէ։ Որտեղ սահմանազատված չէ, միգուցե, մենք էլ դուրս չենք եկել»։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը