«Շնորհակալություն իրավապահներին». Փաշինյանը՝ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասին
Քաղաքական
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր այն անդամներին՝ սկսած պատգարակը բռնող աշխատակիցներից, որոնք սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը, որտեղ պետք է տանեին»,- կառավարության ճեպազրույցների սրահում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու ԱԱԾ աշխատակիցների գործողություններին։
Նրա խոսքով՝ ներկա և նախկին որևէ «կոռուպցիոներ չպետք է պլստա»։
«Թող բոլորը տեսնեն և հասկանան՝ վերջը ինչ է լինելու»,- ասաց Փաշինյանը՝ շարունակելով.
«Գագիկ Խաչատրյանի վաստակի տեր մարդուն պիտի ուղարկել Պալմա դե Մալյորկա՝ հանգստի, բայց «Երևան» ՔԿՀ-ն էլ վատ փոխարինող չէ»,- ասաց Փաշինյանը։
Նա հավելեց. «Հակառակ դեպքում կնշանակի, որ ՀՀ-ն սադիստական պետություն է և կտտանքների է ենթարկում այդ մարդուն, բայց իմ անձնական կարծիքն այն է, որ որպես այնտեղ եղած մարդ՝ «Երևան» ՔԿՀ-ն տվյալ դեպքում վատ փոխարինող չէ Պալմա դե Մալյորկայի կուրորտներին»։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը