Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» «Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» «Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները 

Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական դաշտում արտախորհրդարանական ուժերի վարքագիծն ու դերակատարումը վաղուց դուրս են եկել դասական ընդդիմադիր տրամաբանությունից՝ վերածվելով իշխող համակարգի կայունությանն ու վերարտադրությանը նպաստող առանցքային գործոնի: Ընտրությունների փուլում հանրությանը այլընտրանք խոստացող, սակայն արդյունքում ընդդիմադիր ու դժգոհ ընտրազանգվածի ձայները պառակտող ու փոշիացնող այս միավորները քվեարկության ավարտից անմիջապես հետո, ըստ էության, անհետանում են քարտեզից՝ որպես քաղաքական գործոն:

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների թվային պատկերը լավագույնս է բացահայտում ձայների փոշիացման այս քաղաքական մեխանիզմը: Ընտրություններին մասնակցած 18 քաղաքական միավորից խորհրդարան չանցած ուժերին բաժին է ընկել ավելի քան 230 հազար քվե։ Սա ահռելի քաղաքական ռեսուրս է, որը, չանցնելով անցողիկ շեմերը, ըստ ընտրական մեխանիզմների, փաստացի «նվիրաբերվեց» առաջատար իշխող ուժին՝ դյուրացնելով Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդումն ու վերարտադրությունը:

Այս ընդհանուր պատկերում առանձնահատուկ ու բացառիկ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) դեպքը (58287 ձայն, 3,98%): Ի տարբերություն մյուս արտախորհրդարանական միավորների, ԲՀԿ-ի պարագայում առկա է քաղաքական բոլորովին այլ իրողություն. կուսակցությունն իրականում ունեցավ բավարար ընտրական աջակցություն և հաղթահարեց խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը, սակայն իշխանությունների իրականացրած բիրտ քաղաքական միջամտության արդյունքում ԲՀԿ-ի ձայները պարզապես գողացվեցին:

Գործող իշխանությունն ամեն գնով կանխեց ԲՀԿ-ի մուտքը Ազգային ժողով, քանի որ վերջինիս առկայությունը խորհրդարանում էականորեն կխախտեր իշխանական մեծամասնության հարմարավետությունը:

Մինչդեռ մյուս արտախորհրդարանական ուժերը լրիվ այլ առաքելություն ունեին: Այդ օրինաչափության առանցքային դերակատարներից են Գուրգեն Սիմոնյանի գլխավորած «Հայաստանի Շնորհապետական» կուսակցությունը (30642 ձայն, 2,09 %) և Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թևեր» կուսակցությունը (33537 ձայն, 2,29%): Սահմանված օրենսդրական մեխանիզմներով՝ որոշակի շեմեր հաղթահարած սույն քաղաքական միավորները պետական բյուջեից ստանում են պատկառելի ֆինանսավորում: Նրանց դեպքում այդ պետական ֆինանսավորման առկայությունը փաստացի ապահովում է կուսակցական ապարատների գոյությունը: Հարկատուների հաշվին գոյացող այս միջոցները տրամադրվում են ոչ թե պարզապես գոյություն պահպանելու, այլ ակտիվ քաղաքական-հանրային աշխատանք ծավալելու, իշխանություններին հակակշռելու և քաղաքացիների շահերը պաշտպանելու համար: Փոխարենը, սակայն, ստացվել է մի իրավիճակ, երբ բյուջեից ֆինանսական հոսքերը կանոնավոր «կաթում են», իսկ այդ ուժերն ու նրանց առաջնորդները հայտնվել են խոր «լուսանցքում»՝ ցուցաբերելով բացարձակ անգործություն:

Այս շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը (15808 ձայն, 1,08 %): Ընտրություններում տանելով զգալի քանակությամբ ձայներ՝ Արամ Զ. Սարգսյանը թե՛ նախընտրական շրջանում, թե՛ ընտրություններից հետո, թե՛ այժմ դրսևորում է իշխանության «սազանդարի» վարքագիծ: Նա դարձել է այն եզակի քաղաքական գործիչներից, որն ուղղակիորեն կամ վատ քողարկված արդարացնում է իշխանական ձախողումները, ընդհուպ՝ Շաքիի վերջին տագնապալի դեպքերում Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորի հանցավոր վարքագիծն ու քայլերը թեթևացնելու կամ շեղելու փորձերը:

Ուշագրավ է նաև մյուս արտախորհրդարանական միավորների վարքագիծն ու ճակատագիրը: Օրինակ՝ «Քոչարի» կուսակցությունը (1986 ձայն, 0,13%), հավաքելով աննշան ու ցածր տոկոս, ընտրարշավի ընթացքում ծավալեց ակնհայտ ամոթալի գործունեություն. փոխանակ իշխանափոխության իրական օրակարգ ձևավորելու, այն զբաղված էր իշխանության համար ոչ ցանկալի քաղաքական միավորների դեմ ատելություն գեներացնելով ու անպատասխանատու հայտարարություններ տարածելով, ինչը ևս աշխատեց իշխող թիմի օգտին:

Մյուս կողմից՝ ցավալի պատկեր արձանագրվեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) դեպքում (3143 ձայն, 0,21%): ՀԱԿ-ը, թեև չհավաքեց նշանակալի ձայներ, իրականում ներկայացավ որպես ամենահասուն քաղաքական միավորներից մեկը. գեներացրեց հիանալի ու բովանդակային կոնտենտ, վարեց բարձր մակարդակի քարոզարշավ և փայլուն հանդես եկավ դեբատներում: Սակայն այդ հսկայական ու որակյալ քաղաքական աշխատանքը փաստացի փոշիացավ և մսխվեց առանձին մասնակցության պատճառով. այնինչ որևէ լուրջ ու լայն քաղաքական բլոկի կազմում մասնակցելու դեպքում այս ռեսուրսը կարող էր ունենալ անհամեմատ ավելի մեծ էֆեկտ և կարող էր էականորեն փոխել ընդհանուր քաղաքական հաշվեկշիռը:

Վերոնշյալ ընդհանուր լռությունն ու լուսանցքային կարգավիճակը առավել ակնառու են դառնում երկրում տեղի ունեցող խորքային ճգնաժամերի ու անվտանգային լուրջ սպառնալիքների ֆոնին: Երբ սահմանային ու անվտանգային անմխիթար վիճակը հարվածում է խաղաղ բնակիչների տներին, կամ երբ երկրում ընթանում են աննախադեպ թանկացումներ, հարկային բեռի ավելացում ու սոցիալական անկում, այս քաղաքական ուժերից որևէ մեկի ծպտունը դուրս չի գալիս: Չկան քաղաքական բողոքի ակցիաներ, չկան իրավիճակի գնահատականներ, չկան այլընտրանքային լուծումների առաջարկներ:

Այս վարքագիծը հանգեցնում է միանշանակ եզրահանգման. այդ քաղաքական ուժերի բուն նպատակն ընդդիմադիր դաշտում «ձայների փոշիացումն» էր և Փաշինյանի իշխանության վերարտադրությանն աջակցելը, ինչի դիմաց այսօր նրանք վայելում են հարկատուների հաշվին ապահովված հարմարավետ անգործությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետ
Ամենադիտված