Սարկոզիի այցը Հայաստան նաև քաղաքական բնույթ է կրում
Վերջին լուրեր
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը Հայաստան նաև քաղաքական բնույթ է կրում։
Ըստ Իսկանդարյանի՝ Սարկոզիի վարկանիշը հիմա Ֆրանսիայում բարձր չէ, և առաջիկա նախագահական ընտրություններում կարևոր նշանակություն ունի Ֆրանսիայի հայկական ազդեցիկ համայնքի քվեն:
Իսկանդարյանը կարծում է, որ Սարկոզին Հարավային Կովկասի երկրներում լուրջ հարցեր ունի քննարկելու։ Քանի որ գաղտնիք չէ, որ Ադրբեջանում Արևմուտքը էներգետիկ հետաքրքրություններ ունի։ Նախատեսվում է, որ Երևանում նա փոքր քիչ ավելի երկար կմնա. Հայաստանը Ֆրանսիայում տնտեսական հետաքրքրություններ ունի, իսկ Սարկոզիին այս այցը պետք է քաղաքական նպատակով։Այս այցը երկուստեք շահավետ կլինի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)