Մոսկվայում հրաժեշտ տվեցին Վասիլի Ալեքսանյանին
Վերջին լուրեր
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն Մոսկվայում տեղի է ունեցել «Յուկոսի» նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի հոգեհանգստի արարողությունը՝ հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների միջոցով՝ հայերենով։ Հոգեհանգստի արարողությանը մասնակցել են նաև «Յուկոսի» նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու ծնողները, ում կարծիքով Ալեքսանյանը ավելի երկար կապրեր, եթե նրան չբանտարկեին։
Հիշեցնենք, որ Վասիլի Ալեքսանյանը մահացել է հոկտեմբերի 3-ին Մոսկվայի իր տանը 39 տարեկան հասակում։
Բանտում Վ. Ալեքսանյանը հայտնվել էր ֆինանսական հանցագործություններ կատարելու մեղադրանքով, որտեղ և բժշկական հետազոտությունների արդյունքում նրա մոտ հայտնաբերվել էր ՁԻԱՀ և քաղցկեղ։ «Յուկոսի» նախկին փոխնախագահի փաստաբանների խոսքերով՝ բանտում նա զրկված է եղել անհրաժեշտ բուժօգնությունից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)