Ֆրանսիայի նախագահի առաջին այցելությունները
Վերջին լուրեր
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մեկնել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպում ունեցել՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ և այցելել Մայր Տաճար:
Նիկոլա Սարկոզին և Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեկնել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նախագահները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա այցելել Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ շրջայցի ավարտին Ֆրանսիայի նախագահը պատվավոր հյուրերի գրքում գրառում է կատարել. «Ֆրանսիան չի մոռանում»,-գրել է Նիկոլա Սարկոզին: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները ծառ են տնկել՝ Ֆրանսիայի կողմից 2001թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը հիշատակող հուշասյան հարևանությամբ:
Երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի կտրվի պետական ընթրիք:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)