Սարկոզին Հայաստանում է
Վերջին լուրեր
Բարձրաստիճան հյուրերին դիմավորում են Սերժ Սարգսյանը, արտաքին գործերի, էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի նախարարները, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ։
Այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, կայցելի Մեծ եղեռնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ֆրանսիայի նախագահը Երևանում կմասնակցի նաև Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բացմանը: Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա Ռոդենի հեղինակած քանդակի հանդիսավոր բացման արարողությունը:
Սարկոզին Հարավայի Կովկաս կատարած տարածաշրջանային այցի շրջանակում կլինի նաև Վրաստանում և Ադրբեջանում:
Պետական այցը խորհրդանշում է հարաբերությունների բարձրագույն մակարդակը, որ կարող է գոյություն ունենալ երկու պետությունների միջև:
Պատվիրակության կազմում է ֆրանսահայ հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը։ Իսկ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը Երևան կժամանի վաղը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)