Սիրիան կիրականացնի Արաբական երկրների լիգայի առաջարկած բարեփոխումները
Վերջին լուրեր
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մոալեմը խեստացել է երկրում իրականացնել Արաբական երկրների լիգայի առաջարկած բարեփոխումերի ծրագիրը:
Ըստ այդ ծրագրի որոշ դրույթների` Սիրիայի կառավարությունը պետք է վերջ դներ երկրի փողոցներում անվտանգության ուժերի ներկայությանը, կառավարությանը հավատարիմ ուժերի կողմից քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունների կիրառմանը, և երկխոսություն սկսեր Կահիրեում ապաստանած Սիրիայի ընդիմադիր ուժերի հետ:
Սիրիայի կառավարությունը դեռևս պաշտոնապես չի հաստատել արտաքին գործերի նախարարի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ Արաբական երկրների լիգան սպառնացել էր Սիրիային հեռացնել կազմակերպությունից, եթե վերջինս միջոցներ ձեռք չառնի բռնությունները երկրում դադարեցնելու ուղությամբ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ