Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

«Էս ի′նչ տնավեր իշխանություն ու ընդդիմություն ունենք»

Վերլուծական

Անցյալ տարվա սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին, բոլորը նրան մեղադրում էին միանձնյա որոշում կայացնելու համար: Թեև այն օրերին էլ ակնհայտ էր, որ մեղադրողների մոտիվացիան ոչ թե բովանդակության մեջ էր պետք փնտրել, այլ մի բանի, որը դժվար է քաղաքական համարելը: Խոսքը՝ սովորական նախանձի մասին է: Սարգսյանի իշխանության ներքին քննադատները ցավում էին, որ Պուտինին սիրաշահելու «պատմական առաքելությունը» կատարեցին ոչ թե իրենք, այլ Հայաստանի գործող նախագահը:

Ինչևէ, քննադատներն այսօր հրաշալի առիթ էին ստացել, որպեսզի ներկայանային խոհրդարան, որտեղ լսումներ էին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով:

Բայց ընդդիմախոսներից միայն «Ժառանգությունն» էր եկել, իսկ Եռյակի լոկոմոտիվ ԲՀԿ-ի ու գաղափարական ավանգարդ ՀԱԿ-ի ներկայացուցիչները չկային ու չկային:

Խոհրդարանում քննարկվում էր Հայաստանի զարգացման տեսանկյունից ամենաառանցքային հարցը, ու լսումները բացահայտեցին, որ մեր երկրում ընդդիմություն չկա: Համենայն դեպս, Եռյակ կոչվածը, որն իրեն համեստորեն «համաժողովրդական շարժում» է անվանում, բացակա էր: Ընդդիմության դերը ստանձնել էին պատգամավորներ, փորձագետներ, որոնց Լևոն Տեր-Պետրոսյանը փաղաքշորեն «մարգինալ» է կոչել:

Դե, եթե մի երկրում ոչ որակով իշխանություն կա ու ոչ էլ իրական ընդդիմություն, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ մակարդակ կունենան լսումների որակը, բովանդակությունը:

Հույս ունեի, որ գոնե անդրադարձ կլինի ԵՏՄ-ին անդամակցելու երեք հարթություններին՝ քաղաքական, անվտանգության ու տնտեսական:
Ինքնիշխանության խնդիրը գեղեցիկ շրջանցվեց. փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ ցանկացած միավորման անդամակցության դեպքում պետությունն իր սուվերենության որոշակի մաս օտարում է: Միանգամայն ճիշտ է, սակայն՝ տեսության մակարդակում: Օրինակ, նույն Եվրամիությունում պաշտոնական է համարվում 23 լեզու, ինչո՞ւ ԵՏՄ-ում նման կարագավիճակ ունի միայն մեկը՝ ռուսերենը: Կամ՝ ինչպե՞ս հասկանալ, որ ԵՏՄ-ի Բարձրագույն հանձնաժողովում մյուսներն ունեն երեք լիարժեք, իսկ Հայաստանն՝ ընդամենը մեկ ձայնի իրավունք: Այս հարցերը, բնականաբար, շրջանցվեցին:

Ընդհանրապես, իշխանությունը որդեգրել է դեմագոգիկ կեցվածք՝ փորձում է ԵՏՄ-ն ներկայացնել զուտ որպես տնտեսական կառույց: Սակայն սա բլեֆ է՝ մանավանդ որ բոլորիս է հայտնի՝ չլիներ անվտանգության բաղկացուցիչը, այսինքն՝ մտահոգությունները Ղարաբաղի հարցով, Հայաստանը մաս չէր կազմի ԵՏՄ-ին: Ըստ այդմ, ինչպե՞ս ենք նույն ԵՏՄ-ում լուծելու մեր անվտանգության ու Ղարաբաղի հարցերը, եթե դրա հիմնադիր անդամներից երկուսն Ադրբեջանի բացահայտ դաշնակիցներն են, իսկ մեկը՝ նույն Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարը: Կամ, ո՞ւր էր Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունը, երբ նույնիսկ խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների դիակներն օրեր շարունակ մնում էին ադրբեջանական կրակահերթի տակ: Շավարշ Քոչարյանը նշել է, որ եթե ԵՏՄ-ը դրական ազդեցություն չի ունենալու ՀՀ-ի վրա, ապա մեր հակառակորդը դեմ չէր լինի մեր անդամակցությանը:

Դարձյալ մանիպուլյացիա է, որովհետև Ադրբեջանը ոչ թե դեմ է եղել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, այլ պնդել է, որ Հայաստանի ու Արցախի միջև մաքսակետ տեղադրվի, իսկ նման վտանգն ամենևին էլ չեզոքացված չէ:

Տնտեսական մասով նույնպես որևէ լուրջ հիմնավորումներ չհնչեցին: Ռուսական տնտեսության ճգնաժամն արդեն ուղղակիորեն ազդում է Հայաստանի վրա դրամի արագ արժեզրկման տեսքով: Մերոնք «վարդագույն հեքիաթներ» են պատմում ԵՏՄ-ի ընձեռած տնտեսական հնարավորությունների մասին:


Նույնիսկ չճանաչված Աբխազիայի չափ չկանք: Սուխումում Ռուսաստանի և Աբխազիայի միջև ռազմական գործընկերության նոր պայմանագրի կողմնակիցներն ու ընդդիմադիրները ցույցեր են կազմակերպել։ Փաստորեն, աշխարհի կողմից չճանաչված Աբխազիայում ինքնիշխանության գիտակցությունն ավելի բարձր է, քան՝ Հայաստանում: Էլ չեմ ասում այն մասին, որ աբխազներն, ի տարբերություն մեզ, քաղաքական, հասարակական դիսկուրս են ծավալում՝ երկրի զարգացման հեռանկարի շուրջ...

Էս ի′նչ տնավեր իշխանություն ու ընդդիմություն ունենք…

Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված