Դանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել է Հաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկել ՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածությունները Գիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակել 10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվի Փաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Ի՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվել Իրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքին «Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայում Երևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ Bloomberg 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ–ի գահակալության 12-րդ տարեդարձի կապակցությամբ

Վերջին լուրեր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 12-րդ տարեդարձին և ծննդյան 60-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին:

 ***

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ.

Վեհափա՛ռ Տեր,

Սրբազա՛ն հայրեր,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարո՛ն Նախագահ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այստեղ գտնվելը և այս միջոցառմանը մասնակցելը մեծ պատիվ է. պատիվ, որը ես կիսում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու միլիոնավոր զավակների հետ: Այդ հոգևոր ընդհանրության կենտրոնը գտնվում է Հայաստանում' Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որից ճառագող լույսին են ուղղված աշխարհասփյուռ մեր քույրերի ու եղբայրների հայացքները:

Այսօր ես այստեղ եմ գտնվում' որպես միլիոնավորներից մեկը, ով եկել է վերահաստատելու իր որդիական սերն ու ակնածանքը Վեհափառ Հայրապետին' Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին' նրա վաթսունամյակի հանդիսավոր տոնակատարության առթիվ:

Վեհափա՛ռ Տեր,

Գերաշնո՛րհ հոգևոր հայրեր,

Դուք և Ձեր սերնդի հոգևորականները հատուկ առաքելություն և երջանկություն ունեք: Դուք մեր եկեղեցու հոգևոր սպասավորի ծառայության ուղին ընտրեցիք այն տարիներին, երբ դա ամենևին խրախուսված չէր: Ավելին, այդ ժամանակ հավատքը հանիրավի նսեմացվում էր, իսկ հավատավորները հետապնդվում էին իրենց դավանանքը պահպանելու համար:

Հոգևոր ծառայության այդ ուղին սկսվեց երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ով մեր ժողովրդի' իր հոգևոր արմատներին հավատարմության իսկական խորհրդանիշ էր: Նրա առաջնորդության տասնամյակների այդ մեղմ, սակայն հաստատակամ դիմադրությունը ճանապարհ էր հարթում մեր ազատության և անկախության համար:

Վազգեն Առաջինն ու նրա սաները, որոնց շարքում էր նաև մեր հովվապետը, թույլ չտվեցին, որ կտրվի ժամանակների կապը: Նրանք կանխում էին կեղծ կուռքերով իրական արժեքները փոխարինելու փորձերը: Նրանք գալիս էին ստանձնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու վերածննդի հովիվների առաքելությունը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մեր երկրում և նրա սահմաններից դուրս ծավալվել է լրջագույն եկեղեցաշինական շարժում, որն առաջնորդում է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Մեր բնակավայրերում վեր են խոյանում նոր հոյակերտ տաճարներ, նոր շունչ են ստանում խոնարհվածները՝ մարմնավորելով մեր սերն ու նվիրումը մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Մարդու հոգևոր ու բարոյական կատարելագործումը և դարձը դեպի մայր եկեղեցի Վեհափառ Հայրապետի անխոնջ գործունեության հիմնական նպատակն է:

Այս առումով ամենևին էլ պատահական չէ նրա համակ ուշադրությունը երիտասարդ սերնդի հետ տարվող աշխատանքներին, ինչն այսօր իսկապես ընդգրկուն և բազմաշերտ է՝ հայորդաց տներից մինչև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու երիտասարդական միություն: Վեհափառ Տերը, որպես իսկական քրիստոնյա, զուսպ և համեստ է իր խոսքերում: Մեր շուրջը տիրող ինքնագովասանքի աշխարհում նա խուսափում է իր գործունեությունն ի ցույց դնելուց և չի խրախուսում դա: Սակայն նրա հովվապետության արդյունքները երբեք չի կարելի համեստ գնահատել: Նրա խոնարհ ծառայության և վստահ ու հաստատուն առաջնորդության արդյունքն ակնհայտ է: Աչք ունեցողը' կտեսնի, ականջ ունեցողը' կլսի: Իսկ մեր բոլորի պարտականությունն է' լինել նրա կողքին և աջակցել մեր Սուրբ եկեղեցուն:

Ակնհայտ է, որ նրա տքնաջան աշխատանքն ու նվիրյալ ջանքերն ապարդյուն չեն անցնում: Այսօր Հայաստանը հոգևոր վերելք է ապրում: Մարդիկ կրկին վերադարձել են իրենց ակունքներին, իրենց հայրերի հավատքին ու արժեքներին, որպեսզի հասկանան, թե ո՞վ են իրենք, որտեղի՞ց են եկել և ո՞ւր են գնում:

Այս հարցերը երբեք ժամանակավրեպ չեն:

Այս հարցերի պատասխանները մեր նախնիներին են բերել Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները' Հայաստան աշխարհին մատուցելով Աստվածաշնչի քարոզը և ճշմարիտ խոսքը:

Այս հարցերի պատասխաններն է տվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ում կանթեղն այսօր էլ փարոս է բոլորիս համար:

Այս հարցերի պատասխանները յուրաքանչյուր հայի համար հասու են դարձել Սուրբ Մեսրոպի և Սուրբ Սահակի օգնությամբ, ջանքերով, տքնանքով ովքեր նոր հիմք դրեցին հայոց դպրության համար:

Այս հարցերի պատասխաններն այսօր էլ տալիս են Սուրբ Վարդան Մամիկոնյանն ու վարդանանց քաջերը, որոնց ժառանգած գենը հանգիստ չի տալիս մեր հանդեպ ատելություն ու թշնամանք սերմանողներին:

Քրիստոնեական հավատքը, սերը և բարոյականությունը, մեր դավանանքը աչքի լույսի պես պահելու ու պաշտպանելու պատասխանատվությունը օրհնություն է բոլորիս համար: Դա յուրաքանչյուրի՛ս պատասխանատվությունն է միմյանց և ամբողջ մարդկության հանդեպ:

Վեհափա՛ռ Տեր,

Կրկին շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ: Օրերս լրացավ նաև Ձեր հովվապետության տասներկուամյակը, ինչը նշանավորվում է մեր միջավայրում մեր իսկ արժեքների ամրապնդմամբ:

Խորապես համոզված եմ, որ բարոյականությունը, հավատքը և եկեղեցին փոխկապակցված են և փոխպայմանավորված: Մեր ժողովրդի միլիոնավոր զավակների հետ միասին առ Աստված եմ ուղղում իմ աղոթքը և խնդրում ուժ, կորով ու շնորհ' Ձեր վեհ առաքելությունն իրականացնելու գործում:

Թող Աստված պահի ու պահպանի Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին, Հայաստան աշխարհը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր նվիրյալ գահակալով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դանակահարություն՝ Մալաթիայի շուկայի հարևանությամբ․ տուժած երեք անչափահասների վիճակը կայունացել էՀաքերները «հալեցրել» են Եվրոպայի սուպերմարկետները․ տասնյակ խանութներում սառնարանները շարքից դուրս են եկելՎրաստանի վարչապետը մեղադրել է եվրոպացի պաշտոնյաներին արդարադատության համակարգի գործերին կոպիտ միջամտության մեջԲուդապեշտում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին սպառնալիքի պատճառովՀՀ դեսպանը իրանցի պատգամավորներին ներկայացրել է TRIPP-ի շուրջ վերջին պայմանավորվածություններըԹրամփը հայտարարել է, որ Մակրոնին զգուշացրել է Ֆրանսիայի համար միգրացիայի հետևանքների մասինԳիշերային ներխուժում «Inotek» խանութ-սրահ․ կոտրել են դուռն ու դրամարկղից միլիոններ հափշտակելՖլորիդայում ինքնաթիռի վթարի վայրից հարյուրավոր մարդիկ են տարհանվել10 տարի անց բացահայտված սպանություն․ հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողը ցմահ կազատազրկվիԹրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտինՓաշինյանի անհաջող դրվագը, Մակրոնի այրվող խրտվիլակն ու չինական հրթիռի հարվածը (տեսանյութ) Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Իրանի շուրջԻ՞նչ ա եղել «Հայաստան հիմնադրամ»-ի 100 մլն դոլարը, ինքներդ ձեզ ստուգե՞լ եք.Ղազարյանը՝ Ջանջուղազյանին (տեսանյութ) Մոսկվայի մտահոգությունը. Իրանի շուրջ լարվածությունը կարող է նոր պատերազմի վերածվելԻրանի նախագահը կոչ է արել ժողովրդին կանգնել իշխանության կողքինԻնը օրվա ընթացքում Հորմուզի նեղուցում այրվել է տասնմեկ տանկեր«Պոլե չուդես»-ի հաղորդավարը հայտնվել է Ուկրաինայի հետախուզության տվյալների բազայումԵրևանում «Yandex»-ի վարորդը կնոջ պայուսակից հափշտակել է 4600 դոլար Բյուջեի դեֆիցիտի պատճառով Ռուսաստանը հետաձգում է զինծառայողների աշխատավարձերի վճարումը․ BloombergԻրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու իր պատրաստակամության մասինՀորմուզի նեղուցը վտանգի տակ է․ Էրդողանը կոչ է անում նոր ուղիներ գտնելՏնտեսական ռիսկերը կշարունակեն պահպանվել աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին (տեսանյութ) Ուկրաինայի հանձնարարությամբ երկաթուղի՞ն էին հրկիզելու․ Ռուսաստանում երկու անձ է ձերբակալվելԳուտերեշ. Մարդկությունը դեռևս պարտվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարումԹրամփը վերջին գրոհն է սկսել՝ հանրապետականների իշխանությունը փրկելու համար90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է իրենից տասնամյակներով երիտասարդ մարզիկների հետԼավ կլինի՝ ՔՊ-ն հեռանա, ձև չունի ստորագրելու խաղաղության պայմանագիրը. Վարդևանյան (տեսանյութ) Ուկրաինան և ՆԱՏՕ-ն ստորագրել են զենքի զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրՔՊ-ն չի կարող ստորագրել խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանն էլ նախապայմաններ է առաջ քաշում.Վարդևանյան (տեսանյութ) Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է Իրանի ճգնաժամի և Հորմուզի նեղուցի փակման հետևանքով նավթի համաշխարհային պաշարները նվազել են 1 մլրդ բարելովՆորակառույցում գազիֆիկացման համար կառուցապատողի համաձայնությունն անհրաժեշտ չէ Իրանում 16-ամյա դստեր սպանությունից հետո մայրը ստիպված է եղել փախչել երկրիցՊեսկովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպումների մասինԹՐԻՓՓ նախագծի հատվածում սահմանազատման աշխատանքները կարող են իրականացվել արտահերթ. Մհեր Գրիգորյան Airbnb-ի նոր կանոններով հյուրերն այլևս պարտավոր չեն մաքրել բնակարանները լքելուց առաջ2027-ին պետական բյուջեի եկամուտները 2026-ի համեմատության աճելու են մոտ 500 մլրդ դրամով. Վահե Հովհաննիսյան Բելգիայի վարչապետը հրաժարական է տվելԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ)
Ամենադիտված