«Սիրո հորմոնի» կիրառումը՝ անհոգ ապրելու բանաձև
Վերջին լուրեր
Շվեյցարացի գիտնականները հայտնաբերել են, որ այսպես կոչված «սիրո հորմոնի»` օկսիտոցինի, բարձր մակարդակը թույլ է տալիս սիրահար զույգին առանց վեճերի ապրել:
Ուսումնասիրության ընթացքում մասնագետները հետևել են երիտասարդ զույգերին եւ խորհուրդ են տվել նրանց ընդունել այդ հորմոնը որեւէ կարեւոր զրույցից առաջ: Իսկ որոշ զույգեր չեն օգտվել օկսիտոցին հորմոնից:
Արդյունքում պարզվել է, որ օկստիտոցին հորմոնն ընդունած զույգերի մոտ շփումն ավելի դրական է եղել, քան մյուսների մոտ: Ընդ որում` սթրեսի մակարդակը համեմատաբար ցածր է եղել սիրո հորմոնն ընդունած մարդկանց մոտ:
Այս ուսումնասիրությունը թույլ է տալիս նաեւ նկատել, որ օկսիտոցինը կարող է օգտագործվել դեպրեսիայի բուժման համար եւ շտկել զույգերի լարված հարաբերությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)