Բաց նամակ ՀՀ ոստիկանությանը
Բլոգոսֆերա
Երևանի ավագանու անդամ Ռաֆֆի Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով բաց նամակ է հղել ՀՀ ոստիկանությանը.
Այսօր զարմանքով հասկացա , որ կարմիր գծանշում չունեցող մայթերը իրականում ավելի եկամտաբեր և վտանգավոր կարող են լինել, քան գծանշված մայթերը : Փորձեմ բացատրել.
Ինքս վերջին քսան տարին բնակվում եմ Սայաթ-Նովա 15 հասցեով և շատ հաճախ եմ մեքենաս կայանում շենքին հարակից մայթին: Վերոնշյալ հատվածում մայթը կարմիր գծանշում չունի , ինչպես նաև չկան կանգառը կամ կայանումը արգելող նշաններ, նաև բացակայում են կայանումը կամ կանգառը պատկերող համապատասխան վահանակները, բայց ազատ մայթին մեքենան կայանելու համար ամեն անգամ տուգանվում են թե հարակից շենքերի բնակիչները , թե պատահական վարորդները:
Տուգանքների հիմնավորումը մեքենան մայթին հարակից հատվածում սխալ կայանելն է: Հավելեմ որ ամբողջ Սայաթ-Նովա փողոցում մեքենաները մայթին զուգահեռ չեն կայանվում, բայց կարմիր գծանշում չունեցող հատվածներում ոստիկանությունը պարբերաբար փոփոխում է կայանման կանոնները: Հնարավոր է հենց այդ պատճառով չեն տեղադրվում կարգով սահմանված կայանումը պատկերող վահանակներ :
Հ.Գ. Այս երևույթը նոնսենս է , սազական չէ ոստիկանական համակարգին և պահանջում է հրատապ լուծում' ամբողջ քաղաքի տարածքով:



















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել