«Քամին իմ հետևում է, իսկ արևը՝ իմ դեմքին». Մահացել է Ուիթնի Հյուսթոնի դուստրը
Բլոգոսֆերա
Մահացել է հայտնի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը՝ Բոբի Քրիստինա Բրաունը:
Երգչուհու ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրված է.
«Դժվար է ասել մնաս բարով: Կիրակի՝ հուլիսի 26–ին, Բոբի Քրիստինա Բրաունը մահացավ։ Ընտանիքը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում մտահոգվում և աղոթում էին։
Ինչպես կասեր Բոբի Քրիստինան. «Քամին իմ հետևում է, իսկ արևը՝ իմ դեմքին»։
22-ամյա Քրիստինան հայտնի էր որպես իրապատում շոուի հերոսուհի և երգչուհի։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում նա գտնվում էր կոմայի մեջ։
Հունվարի 31-ին Բոբի Քրիստինային հիվանդանոց Էին տեղափոխել այն բանից հատո, երբ նրա ամուսին Նիկ Գորդոնը նրան տանն անգիտակից վիճակում գտել Էր լողասենյակում: Բժիշկներն աղջկան մտցրել Էին արհեստական կոմայի մեջ գլխուղեղի այտուցման պատճառով: Այդ ժամանակվանից ի վեր Հյուսթոնի դուստրն ուշքի չի եկել, եւ նրան տեղափոխել են Ջորջիայի նահանգի Դուլութ քաղաքի բուժանկելանոց:




















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել