Ցեղասպանության թանգարանում կբացվի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» ժամանակավոր ցուցադրությունը
Գիտություն և Մշակույթ
Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում տեղի կունենա Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» մենագրության շնորհանդեսը և համանուն ժամանակավոր ցուցադրության բացումը: Միջոցառումը կանցկացվի օգոստոսի 4-ին:
Ինչպես հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժնից, այս հրատարակությունը 2009 թ. լույս ընծայված համանուն հատորի լրամշակված ու փոփոխված տարբերակն է: Գրքում առաջին անգամ համադրվել և ներկայացվել են Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման նախապատմությունը, արևմտահայության շրջանում մարմնամարզության ու սպորտի զարգացման ընթացքն ու առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը: Լուսանկարչական նյութով հարուստ այս հրատարակությամբ ընթերցողին են ներկայացվում հայկական սպորտի պատմության մինչ օրս անհայտ, սակայն չափազանց հետաքրքիր դրվագներ:
Օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 1-ը կգործի նաև «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» ժամանակավոր ցուցադրությունը՝ կազմված 12 խորագրերից: Ներկայացված կլինեն բացառիկ նյութեր և լուսանկարներ:
Միջոցառման պատվավոր հյուրերը կլինեն նշանավոր մարզիկներ և սկաուտապետեր Գրիգոր Ճոլոլյանի, Շավարշ Քրիսյանի, Վահան Չերազի ժառանգները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)