Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթում Գրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամը NVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուին Ակադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ 14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողին Կիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր Սահմանադրությանը Մինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծել Լոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան «Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում Երկիր Գերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունը Ռուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել 58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի» 

«Ժամանակ». Դոլարը կդառնա 500 դրամ, տրանսֆերտները կկրճատվեն 800 մլն-1 մլրդ դոլարի չափով

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը զրուցել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի հետ.

- Արդյոք դոլարի արժևորումը դեռ կշարունակվի՞: Շատերը նշում են, որ այն պետք է հասցնել 520-530 դրամի: Որքանո՞վ են նման տեսակետները հիմնավոր։

- Ես ինքս էլ կանխատեսում եմ մոտավորապես 500 դրամի հասցնելու միտում, որովհետև մենք լսում ենք պահուստային համակարգի նախագահ Ջենեթ Ելենի հայտարարությունները. խոսակցություններ են գնում, որ սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, այնուամենայնիվ, հնարավոր է՝ ԱՄՆ-ում տոկոսադրույքները բարձրացվեն։ Հիմա դրանք զրոյական մակարդակի վրա են, քանի որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը 0-0,25 տոկոսով է բանկերին ֆինանսավորում, այսինքն՝ ձրի գումար է տալիս նրանց այնքան, որքան անհրաժեշտ է, եթե այդ տոկոսադրույքները բարձրացնեն 0,5-ի, սա կազդի ամբողջ աշխարհում դոլարի արժևորման վրա։ Այս քաղաքականությունը ժամանակ առ ժամանակ հետաձգվում է։ Նրանք վարում են Եվրոպային հակառակ քաղաքականություն։ Մինչև 2014-ի հոկտեմբեր իրենք ամսական մոտ 85 միլիարդ ԱՄՆ դոլար էին գցում շրջանառության մեջ, իսկ հիմա Եվրոպան է տպում, իրենք են դադարեցրել։ Եվ այդ հակառակ քաղաքականությունը տանելու է կոնկրետ դոլարի արժևորման, որը Հայաստանի տնտեսության համար լի է մի շարք ռիսկերով։

- Դուք խոսեցիք նաև նավթի գների անկման մասին։ Դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության վրա՝ հաշվի առնելով, որ մեր տնտեսությունը մեծ չափով կախված է ռուսական տնտեսությունից։

- Նավթի գների անկումն ուղղակի ազդեցություն կարող է ունենալ մեր տնտեսության վրա։ Նավթի գների անկման արդյունքում, եթե բենզինի գինն իջնի, դա տնտեսության վրա դրական ազդեցություն կունենա։ Իսկ եթե անուղղակի ազդեցությունը դիտարկենք, ապա Հայաստանը Ռուսաստանից տարեկան ստանում է երկու մլրդ դոլարից ավելի տրանսֆերտներ։ ՌԴ տնտեսության մեջ տեղի ունեցող ցանկացած նման շոկ ստիպում է, որ Հայաստան տրանսֆերտ ուղարկող հայերը չունենան բարձր եկամուտներ։ Իմ կանխատեսումներով՝ մոտ 800 մլն դոլարից մինչև մեկ մլրդ դոլարի չափով տրանսֆերտներ կկրճատվեն։ Իսկ նման կրճատումը լուրջ հարված է Հայաստանի տնտեսությանը, որովհետև մեր ՀՆԱ-ն ընդամենը 10 մլրդ դոլար է, որից 2 մլրդ-ն էլ ձևավորվում է ուղարկված մասնավոր տրանսֆերտներից։ Այսինքն՝ 20 տոկոսի չափով մենք կախված ենք Ռուսաստանից ստացվող տրանսֆերտներից։ Ու եթե հիմա նման շոկ է տեղի ունենում ՌԴ-ում, այնտեղ աշխատողները չեն կարողանում այլևս նման քանակությամբ գումար ուղարկել Հայաստան։

Այս պահի դրությամբ, նախորդ տարվա համեմատ, մոտ 40 տոկոսով կրճատվել են տրանսֆերտները, և եթե այդ միտումը շարունակվի, մեր տնտեսությունը կզրկվի ֆինանսական ռեսուրսներից։ Այսինքն՝ մենք ընկնում ենք ավելի խորը ճգնաժամային երևույթների մեջ, և այն կանխատեսումները, թե 0 տոկոս աճ ենք ունենալու, հիմա էլ պաշտոնապես հայտարարում են 1 տոկոս տնտեսական աճի մասին, իրականանում են»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել էՄասկ․ Google-ը ցանկանում է SpaceX-ից լրացուցիչ հաշվողական հզորություն վարձելԴոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համարՋո Բայդենի հուշագրությունը գլխավորել է The New York Times-ի բեսթսելերների ցանկըՆան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա ԼոնդոնումԱՄՆ-ում 5,9 մլրդ դոլարի ակտիվներով բանկ է փակվելԴևիսի գավաթ․ Իտալիան թայ-բրեյքում նվաճեց եզրափակչի ուղեգիրըՊայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ամենադիտված