«Ժողովուրդ». «Գրանդ Քենդիի» սեփականատերերը պատրաստվում են վաճառել իրենց ունեցվածքը և հեռանա՞լ Հայաստանից
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Գրանդ քենդի» ընկերության նախկին սեփականատեր Հրանտ Վարդանյանի մահվանից հետո ընկերության տնտեսական վիճակն էապես փոխվել է: Վերջին շրջանում ակտիվորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Գրանդ Քենդի»-ի սեփականատերերը' Վարդանյանների ընտանիքը, պատրաստվում է վաճառել իր ունեցվածքը և հեռանալ Հայաստանից:
Պարզապես համապատասխան գնորդին դեռ չեն կարողանում գտնել: Համառորեն շրջող այս լուրերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց ընկերության մամլո խոսնակ Վահրամ Բրուտյանի հետ, ով կարճ պատասխանեց. «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Դա բացարձակ սուտ է»,- ապա անջատեց հեռախոսը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից