Կառավարությունը Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանն ապահովեց նոր տարածքով
Հայաստան
ՀՀ կառավարությունը ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությանը տարածքով ապահովելու նպատակով «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ից 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև սույն տարվա դեկտեմբերի 31-ը կվարձակալի Երևանի Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքից 400 քառակուսի մետր մակերեսով գրասենյակային տարածք:
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության նիստի ժամանակ նշեց, որ տարածքի մեկ քառակուսի մետրը կվարձակալվի 4934 դրամով:
Վարձավճարի տրամադրման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 9 մլն 868 հազար դրամ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից