«Ժամանակ». Ստեփան Դեմիրճյանը կմիանա Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդին»
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Մեզ հասած լուրերով՝ հնարավոր է, որ առաջիկայում Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորմանը անդամակցի ոչ ավել, ոչ պակաս ՀԺԿ-ն:
Ինչպես նախկինում տեղեկացրել ենք, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է «Հայկական վերածնունդի» ֆինանսավորողը, իսկ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը և Արա Աբրահամյանը կապված են սերտ խնամիական կապերով՝ Դեմիրճյանի դուստրն ամուսնացած է Արա Աբրահամյանի քրոջ որդու հետ:
Այս իրավիճակում Ս. Դեմիրճյանի համար ավելի նախընտրելի է լինել սիրելի խնամու նախաձեռնած դաշինքում, քան Լևոն Տեր-Պետրոսյանի ստեղծած ՀԱԿ-ում, որի վերելքի ժամանակները վաղուց անցյալում են»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել