Ամառային մարզաառողջարանային ճամբարներում 3 հերթափոխով հանգստացել է 1175 երեխա
Հասարակություն
ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ' զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 19-ից հանգստանում էին ամառային մարզաառողջարանային ճամբարներում:
Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` պատասխանատուները պարբերաբար այցելել են հանգստացող երեխաներին:
Երեխաների համար կազմակերպվել է հագեցած ու բազմաբովանդակ ճամբարային առօրյա: Հուլիսի 27-ից ճամբարներում երրորդ հերթափոխով հանգստացող երեխաները վերադարձել են Երևան: Հանրագումարում երեք հերթափոխով ճամբարներում հանգստացած երեխաների թիվը հասել է 1175-ի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ