«Կանեփ-կակաչ-2015»-ի շրջանակում ոչնչացվել է 1807 կգ վայրի կանեփ
Հասարակություն
«Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում' օգոստոսի 15-ին և 16-ին, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 1807 կգ վայրի աճած կանեփի և 35 կգ կակաչի զանգված:
Տնամերձ 4 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 6,7 կգ կանեփի բույս: Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, կամովին հանձնվել է ողորկափող որսորդական 1 հրացան, 1 ձեռքի ինքնաշեն նռնակ և ինքնաձիգի 85 փամփուշտ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ