Դոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակին Ո՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիս Փրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերը Բաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձություն Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներ Սա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասին Հինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց Ստամբուլում Զելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվել Բողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսին Կիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումը Դոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում է 

Ամառային զորակոչի պլանը գերակատարվել է, էապես նվազել են կոռուպցիոն դեպքերը

Հասարակություն

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում օգոստոսի 17-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2015թ. ամառային զորակոչի նախնական արդյունքները: Արձանագրվել է, որ ամառային զորակոչի պլանը գերակատարվել է, էապես նվազել են կոռուպցիոն դեպքերը, իրականացվել են տարաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակն է եղել ամրապնդել զինված ուժերի հանդեպ հասարակության վստահությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների, զորակոչային հանձնաժողովի ներկայացուցիչներ և առողջապահության ոլորտի պատասխանատուներ:

Բացման խոսքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է իրականացված աշխատանքների վերլուծությունը՝ նկատված թերությունները վեր հանելու, համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և հաջորդ զորակոչին ավելի բարձր մակարդակով նախապատրաստվելու նպատակով:

Հանդիպման ընթացքում հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանը: Զեկույցում մանրակրկիտ վերլուծության են ենթարկվել ամառային զորակոչի թե՛ դրական միտումները, և թե՛ որոշակի բացթողումները: Անդրադարձ է եղել զորակոչվածների թվաքանակին, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կատարած աշխատանքներին, զորակոչիկների բուժզննման և կանխարգելիչ պատվաստման խնդիրներին:

Քննարկվել են հայտնաբերված իրավախախտումներին ու հանցագործություններին, զորակոչից խուսափողների նկատմամբ համապատասխան պատժամիջոցների կիրառմանը, ինչպես նաև գործընթացին առնչվող այլ հարցեր: Երիտասարդների բուժհետազոտության, կենտրոնական բժշկական հանձնաժողովի աշխատանքերի կազմակերպման, ուսման նպատակով տարկետում ստանալու, զորակոչից խուսափողներին արագ հայտնաբերելու և հարակից մի շարք այլ հարցերի առնչությամբ հնչել են նաև որոշակի առաջարկություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը' պաշտպանության նախարարը օրակարգային հարցերի շուրջ իր նկատառումներն է ներկայացրել հանդիպման մասնակիցներին՝ ևս մեկ անգամ ներկաների ուշադրությունը հրավիրելով հաջորդ զորակոչի շրջանակում նախատեսվող գործընթացների ճիշտ ու անթերի կազմակերպման վրա և դրանց կատարման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դոնբասը՝ ՆԱՏՕ-ի դիմա՞ց․ Բիլեցկին դեմ է Թրամփի թիմի քննարկած տարբերակինՈ՞վ կարող է 422 հազար եվրո ստանալ «Մերսեդեսից» հեռանալիսՓրկագին չստանալով՝ հաքերները հրապարակել են ՖԻՖԱ-ի ներքին փաստաթղթերըԲաթումիի ֆուտբոլային միջադեպը՝ Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունների փորձությունԱվստրիայի ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդն առաջարկել է Սիրիայից և Աֆղանստանից փախստականներին ուղարկել Ուկրաինա Գերմանիայում անօդաչու սարքը 2,5 ժամով կաթվածահար է արել Քյոլն օդանավակայանի աշխատանքը Թրամփին սպառնացող վտանգն ու Անկարայի կոշտ դիրքորոշումը. Ազատումներ և նոր նշանակումներԳերմանիան վերջին 10 տարում 16,5 մլն եվրո է վճարել ահաբեկչություններից և ծայրահեղական հարձակումներից տուժածներինՍա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սահմանադրության փոփոխությունների մասինՀինգ մրցավար, մեկ հաշիվ․ Հակոբկոխյանը հաղթեց ՍտամբուլումԵմենում անհայտ զինված անձինք գրավել են բեռնատար նավԶելենսկին՝ Մելոնիին․ Բենգազիի հարվածը եվրոպացի գործընկերների հետ չէր համաձայնեցվելԲողոքելը տեղին է, բայց բավարար չէ. Արմեն Այվազյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ադրբեջանական գրքերի շնորհանդեսինԻրանը նոր ստորգետնյա համալիր է կառուցում Սպահանի և Նաթանզի միջուկային կենտրոնների միջևԿիևը բյուջեի նախագծից հանեց ԱԱՀ-ի և ակցիզների բարձրացումըԴոնչիչի 31 միավորը չփրկեց «Լեյքերսին»․ «Սփըրսը» քառորդ եզրափակչում էՊենտագոնը քննարկել է Սառը պատերազմի ժամանակների օրենքի կիրառումը՝ Հուանգին Nvidia վերադարձնելու համար Նիժինում որոնումներն ավարտվել են․ ռուսական հարվածի զոհերի թիվը հասել է յոթիՄելոնին և Զելենսկին լարված զրույց են ունեցել17,15 տրլն ռուբլի՝ պաշտպանությանը․ ՌԴ վերին պալատը հավանություն տվեց բյուջեինԷջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը․ Սուրբ Գեղարդը բերվել է Մայր ԱթոռՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբ ՄԱԳԱՏԷ-ն նոր զինադադար է խնդրում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի հոսանքը վերականգնելու համարՊայթյուն Աֆղանստանի միջնակարգ դպրոցում․ զոհվել է 7 աշակերտ, ևս 99-ը՝ վիրավորվել Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ գիշերը կփակվի Թումանյան փողոցի մի հատվածըՈւկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն՝ գործընկերների ներգրավմամբԱկոպովան ու Ռախմանինը Տոկիոյում բրոնզ նվաճեցին Հայաստանի համարՋո Բայդենի հուշագրությունը գլխավորել է The New York Times-ի բեսթսելերների ցանկըՆան Գոլդինի նոր ֆիլմի հերոսները կենդանիներն են․ պրեմիերա ԼոնդոնումԱՄՆ-ում 5,9 մլրդ դոլարի ակտիվներով բանկ է փակվելԴևիսի գավաթ․ Իտալիան թայ-բրեյքում նվաճեց եզրափակչի ուղեգիրըՊայքարը շարունակվում է. ԲՀԿ-ն դիմել է Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարանԴուրովը iPhone-ի օգտատերերին զգուշացրել է հնացած iOS-ի պատճառով զանգվածային հաքերային հարձակումների վտանգի մասին Դեպարդիեն կկանգնի դատարանի առաջ Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքովՊերուում կոկաինի արտադրության շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով ութ զինծառայող է զոհվել Մինչև 900 կմ մեկ լիցքավորմամբ․ BYD-ն ներկայացրել է «Կետ» մինիվենըՀարավային Կորեայում հաքերները փոստային ծառայության ավելի քան 113 հազար հաճախորդի տվյալներ են գողացել Հայկական ատոմակայանը կշահագործվի մինչև 2036 թվականը․ ի՞նչ է լինելու նոր էներգաբլոկի հետ. ՓաշինյանԲրիթնի Սփիրսը տարիների վեճից հետո տոնը նշել է ընտանիքի հետ Քրեական բացահայտումներ. առևանգված երեխա, ապօրինի պահվող կին և թմրանյութերԲունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշԲոյկոտի կոչերից հետո Թունիսի օպերան չեղարկեց Շիմեն Բադիի համերգըՈւկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին ՀԷՑ-ում 8 տարի ստուգել են՝ 0 դրամի խախտում․ փորձում են գի՞նն իջեցնել. ԱլոյանԱնտարկտիդայի խորքերում գտնված որդն անվանել են Դոլի Փարթոնի անունովՈւգանդայում մեկնարկել են աֆրիկյան աշխարհամասում Էբոլայի դեմ պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները Փաշինյանն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, հիմա ասում է՝ բացահայտել ենք, գրավ են դրելՄարզչին քննադատելուց հետո հեռացված Ռոջերսը բացատրել է՝ ինչու խոսեցՄերձավոր Արևելքի հակամարտությունը բարդացրել է Թուրքիայի տնտեսական իրավիճակը․ ԱՄՀ Մոսկվայի կոշտ պահանջը, Բաքվի նոր պայմանը․ Փաշինյանին ի՞նչ է սպասվում Պուտինի հետ հանդիպմանը
Ամենադիտված