Արցախում դիվերսիոն ներթափանցման ժամանակ հրազենային վիրավորում ստացած սարկավագն առողջանում է
Արցախ
Արցախի հյուսիս-արևելյան զորամասերից մեկի հոգևոր սպասավոր Հովհաննես սարկավագ Գալստյանը, ով օրերս ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման ժամանակ հրազենային վնասվածք էր ստացել գլխի շրջանում, վիրահատվել է և տեղափոխվել պալատ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Մուրացան» կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից, սարկավագին արդեն տեղափոխել են նեյրոխիրուրգիայի բաժին: «Լավացում կա, արդեն նեյրոխիրուրգիայի բաժին ենք տեղափոխել»,-հայտնեցին հիվանդանոցից:
Հովհաննես սարկավագ Գալստյանը 24 տարեկան է:
Լուսանկարը' Հովհաննես սարկավագ Գալստյանից ֆեյսբուքյան էջից' հունիսի 14-ին մարտական դիրքերից մեկում գտնվող Ս. Ղազարոսի մատուռ-եկեղեցի կատարած ուխտագնացությունից:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան