Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Կիպրոսին Disney-ը վերակառուցում է հեռուստատեսային բիզնեսը և կկրճատի հարյուրավոր աշխատատեղեր Nike-ը պատրաստվում է վերակազմավորման հերթական փուլին. Reuters OpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքին Կապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասին Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին Flydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել Ավիվ Տիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունը Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ Փաշինյան 

Զորամասի նվագախմբի տղաների ծառայության առանցքում զինակից ընկերներին ուրախացնելն է

Հասարակություն

Բերդի N զորամասի զինվորական նվագախմբի ջոկի հրամանատար Լևոն Համբարձումյանը մեկ տարվա ծառայությունից հետո վստահաբար նշում է, որ ավելի ինքնուրույն ու պատասխանատու է դարձել: Նվագախմբում է ծառայում երաժշտական գործիքներից կլառնետին տիրապետելու շնորհիվ: Ապրելով Երևանում' հաճախել է երաժշտական դպրոց, այնուհետև անհատական պարապմունքների գնացել: Ինչով է տարբերվում նվագախմբի անդամների բանակային առօրյան մյուս զինվորների ծառայությունից հա րցին ի պատասխան' Լևոնը նշում է. «Նվագախմբի առօրյան համարյա ոչնչով չի տարբերվում մյուս ստորաբաժանումների առօրյայից, ճշգրիտ պահպանվում է բանակի կարգուկանոնը, միայն նրանով ենք առանձնանում, որ մենք երաժիշտ-մասնագետներ ենք, մեր գործն էլ նաև մարդկանց ուրախացնելն է»:

Նրա խոսքով, զորամասում ունեն ակումբ, որտեղ ամեն կիրակի միջոցառումներ են անցկացնում զորքի բարոյահոգեբանական վիճակը բարձր պահելու համար: «Նվագախմբում ամբողջ գնդից են ներկայացված մասնակիցներ, գնդում կա գեղարվեստական ինքնագործ խումբ, ներգրավված են և մարտական հերթապահություն իրականացնող զինվորները, և մյուս վաշտերը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասում է Լևոն Համբարձումյանը:

Ազատ ժամանակ զինվորները ձեռքի աշխատանքներ են պատրաստում, զորամասն են բարեկարգում: Լևոնի խոսքով' մաքրությունն ու կոկիկությունը մարդու երեսն են, ամենաշատը դրան են ուշադրություն դարձնում զինվորները: Այն, որ բանակում տարբեր տարածաշրջանների երիտասարդներ են հավաքվում` իրենց հետ բերելով նոր մտածելակերպ, մշակույթ, Լևոնի խոսքով'նոր ճանաչողության հիմք է: «Նոր բառեր ու բարբառ եմ սովորել, այնպիսի գյուղեր կան, որոնց մասին չէի էլ լսել, հետաքրքրել է, հարցրել եմ, գիտեմ: Այս ամենը ճանաչողություն է տալիս»,-շեշտում է զինվորը:

Ամենահիշվող իրադարձություններից մեկն էլ Լևոն Համբարձումյանի համար Բերդի մշակույթի տանը կազմակերպված «Վանա կատու» անվանմամբ ներկայացումն էր, որը զինվորների մտածողությունն է փոխել: «Շատ տպավորիչ ներկայացում էր, ամեն ինչ ճիշտ էր մատուցված ու թիրախային լսարանն էլ էր ճիշտ ընտրված: Հիմնականում բանակայինների համար էր դա: Արևմտյան Հայաստանի հողերի մասին էր, որ հողերը մոռացվել են, շատ հայեր արդեն հավակնություն չունեն դրանց նկատմամբ, շատերը ասում են' էլ մերը չի: Այդ ներկայացումն ամբողջովին փոխեց բոլորի պատկերացումները, ես նրանց դեմքերից հասկացա»,-ասում է Լևոնը:

Ապագայի համար պլանները հստակ են. ծառայությունն ավարտելուց հետո Լևոն Համբարձումյանը պատրաստվում է շարունակել ուսումն ու դառնալ պատմաբան:

Լևոն Համբարձումյանի հետ զրույցը կայացավ Բերդում անցկացվող Մեղրի և հատապտուղների փառատոնի ընթացքում, որտեղ Լևոնն ու զինակից ընկերները հանդես էին գալիս կատարումներով:

Հ. Գ. Լևոնը չցանկացած լուսանկարվել միայնակ` դրա փոխարեն առաջարկեց նյութում զետեղել խմբանկար, որտեղ նա նվագախմբի ջոկի զինվորների հետ է: Խնդրեց լուսանկարն էլ վերանագրել' «Նվագախմբի տղաները»:

Նկարում ձախից աջ` Հովսեփ Խաչատրյան, Հովհաննես Վարդանյան, Լևոն Համբարձումյան, Հայկ Ալթումյան

Պատրաստեց Անի Նազարյանը

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանի ազգային հավաքականը զիջեց ԿիպրոսինDisney-ը վերակառուցում է հեռուստատեսային բիզնեսը և կկրճատի հարյուրավոր աշխատատեղերNike-ը պատրաստվում է վերակազմավորման հերթական փուլին. ReutersOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինԿապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինԱդրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարըԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանըԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինFlydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել ԱվիվՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըԱռանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ ՓաշինյանԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըԿոստանյանն անդրադարձել է խաղաղությունից բխող ենթակառուցվածքային հնարավորություններինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի COP17 արծաթե հուշադրամըՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո«Starship»-ի շարժիչի խափանումը կարող է խառնել NASA-ի՝ Լուսին վերադարձի ծրագրերըՎան Գոգի մեկ կտավը՝ $180 միլիոն․ Sotheby's-ը աճուրդի է հանում բացառիկ հավաքածուՉեմ բացառում, որ դիվերսիոն հետախուզական խումբ է եղել. Նահապետյան Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱնահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջըՀՀ մուտք գործած ադրբեջանցին կալանավորվել է.Ադրբեջանը կշարունակի մեծացնել ռազմական հզորությունը. Ալիև Ադրբեջանցի զինվորը ո՞նց 20 կմ խորացավ, մտավ գյուղ. բա որ գնդակահարե՞ր այդ ընտանիքին G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ Bloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիր Իրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքով Նոր ծածկույթը տիտանե դետալների մաշակայունությունը բարձրացրել է մինչև 2,5 անգամՆԳՆ–ն նոր մանրամասներ է հայտնել Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին Պարգև սրբազանը կոչով դիմել է Ինտերպոլին. Թույլ չենք տա ՌԴ-ին մեջքից կրակել․ Լուկաշենկո «Գրքային դիվանագիտություն»․ մշակույթը՝ հայ-ռուսական երկխոսության կամուրջ (տեսանյութ) Ուկրաինան ստացել է հրադադարի չորս առաջարկ. ԱԳՆ ՄԱԿ-ը զգուշացրել է Եմենում պարենային իրավիճակի կտրուկ վատթարացման մասինBloomberg. ԱՄՆ-ը առաջին անգամ հականավային հրթիռներ կտեղակայի Թայվանի մոտ գտնվող կղզումՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը քննիչ հանձնաժողով ստեղծելու մասինԼիլիթ Մակունցը հանդիպել է Ֆրեզնոյի քաղաքապետին և սփյուռքահայ գործչիԱՄԷ նախագահի խորհրդականը Flydubai-ի միջադեպը որակել է որպես ահաբեկչական հարձակումՈչ սթափ վիճակում վարած Opel-ը բախվել է Honda-ին․ մեքենան հրդեհվել էԵՄ պաշտոնյաները ձգտում են Եվրոպան ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ. ՄիրոշնիկՄիջուկային սպառնալիք Կալինինգրադում, Թրամփը՝ Իրանի մասին, Չինաստանի հետ բախումԱդրբեջանի քաղաքացին կալանավորվել է 2 ամիս ժամկետովԼուկաշենկոն կոչ է արել Հայաստանին դուրս չգալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայիցՓաշինյան․ TRIPP-ը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցը Սև ծովին երկաթուղով կապելու համարՓրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից՝ վերականգնելով երթևեկությունըԱյս տարվա 9 ամսվա ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր․ ՊԵԿ
Ամենադիտված