Մերկ ծանրորդը դարձել Է նորվեգական «Փառքի րոպեի» աստղը
Այլ
Նորվեգիայում որպես Էյնար (Einar) ներկայացած 38-ամյա տղամարդը դարձել Է տաղանդների շոուի աստղ: Նա բեմ է դուրս եկել սեւ խալաթով եւ հայտարարել, թե մտադիր է համաշխարհային ռեկորդ սահմանել, այնուհետեւ վրայից նետել է հագուստը եւ մեկ քայլ արել դեպի ծանրաձողը, հաղորդում The Local-ը:
Հեռուստաեթերի համար տղամարդու ինտիմ մասը ծածկել են ոսկե աստղի պատկերով: Ծանրորդի ելույթը խիստ զարմացրել է թե՛ հանդիսականներին, թե՛ մրցավարներին, քանի որ վաղօրոք ոչ ոք չգիտեր, թե նա ինչ է պատրաստվում անել: Բեմ դուրս գալուց առաջ Էյնարին հարցրել են, թե հուզվում է արդյոք: «Ոչ ծանրաձողի համար,- պատասխանել է մասնակիցը:- Ես փոքր-ինչ նյարդայնանում եմ իմ հագուստի պատճառով»: Հայտնի չէ՝ նորվեգացին անցել է արդյոք մրցույթի հաջորդ փուլ:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել