Ռեժիսոր Ջեյմս Գրեյը ձեռնամուխ Է եղել «Լքված Z քաղաքը» ֆիլմի նկարահանումներին
ԱՄՆ
Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Գրեյը Բելֆասթ քաղաքում (Հյուսիսային Իռլանդիա) ձեռնամուխ Է եղել իր նոր՝ «Լքված Z քաղաքը» ֆիլմի նկարահանումներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Variety հանդեսը: «Նկարահանումները Հյուսիսային Իռլանդիայի տարածքում կշարունակվեն հինգ շաբաթ,-նշել Է նա:-Դրա նից հետո ստեղծագործական բրիգադը կտեղափոխվի Կոլումբիա, որտեղ դրանք կշարունակվեն սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում»:
Ֆիլմը հիմնված Է ամերիկացի հայտնի լրագրող եւ գրող Դեւիդ Գրանի՝ 2009 թվականին լույս տեսած համանուն վավերագրական վեպի վրա: Նա պատմում Է բրիտանացի հայտնի ճանապարհորդ, փոխգնդապետ Փերսիվալ Ֆոսեթի մասին, որը 1925 թվականին կորել Է Բրազիլիայում՝ փորձելով Ամազան գետի ափերին գտնել գաղտնի քաղաքը, որը հայտնի Է որպես Z:
Հայտնի դերասան Բրեդ Փիթը ձեռք Է բերել Գրանի վեպի նկատմամբ իրավունքը եւ կինոնկարի պրոդյուսերն Է: Սկզբնապես նա մտադրվել Էր խաղալ Ֆոսեթի դերը, սակայն հետո անսպասելիորեն մտափոխվեց: Այդ դերի հաջորդ թեկնածուն դարձավ բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչը: Բայց նրա մոտ աշխատանքային գրաֆիկի հետ կապված դժվարություններ առաջացան:
Արդյունքում՝ փոխգնդապետ Ֆոսեթի դերը կխաղա բրիտանացի դերասան Չառլի Հանեմը: Նա ճանաչում Է ստացել «Անարխիայի որդիները» ամերիկյան հեռուստասերիալին (2008-2014) մասնակցելու շնորհիվ:
«Լքված Z քաղաքը» կինոնկարի գլխավոր դերերում նաեւ նկարահանվելու են բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնը եւ դերասանուհի Սիենա Միլլերը: Օգոստոսի 19-ին հայտարարվել Է, որ նրանց կմիանա 19-ամյա Թոմ Հոլանդը, ով վերջերս Սարդ մարդու դերի պարտավորագիր Է ստորագրել համանուն սերիալի հերթական ֆիլմում, որի նկարահանումներն սկսվելու են ընթացիկ տարվա վերջին:
Ռեժիսոր Ջեյմս Գրեյը ճանաչում Է ստացել 1994 թվականին իր «Փոքրիկ Օդեսան» դեբյուտային լիամետրաժ ֆիլմի Էկրան բարձրանալուց հետո: Կինոնկարը Վենետիկի 51-րդ փառատոնում «Արծաթե առյուծ» մրցանակն Է նվաճել լավագույն ռեժիսուրայի համար:
Սպասվում Է, որ «Լքված Z քաղաքը» ֆիլմը վարձույթ դուրս կգա 2016 թվականի վերջին կամ 2017 թվականի սկզբին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)