ԼՂՀ նախագահն ընդունել է Կարեն Անդրեասյանին
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 21-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քնարկվել են մարդու իրավունքների պաշտպանության եւ երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել