56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Փաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Անիծյալ ապուշ է․ Արման Ծառուկյանը հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում Փաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Լեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ) Միգուցե քննիչները հոգնու՞մ են քաղաքական պատվեր կատարելուց. Ղազինյանը՝ Պողոսյանին (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում ԱՄՆ միջանկյալ ընտրություններում․ երեք հնարավոր զարգացում 

Մեկ տասնյակից ավելի ընկերություններ հետաքրքրված են Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներով (տեսանյութ)

Հայաստան

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ-Գյումրի (Տրանշ 3) ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու հետաքրքրություն են ներկայացրել մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ Չինաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից և Հայաստանից:

Ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցերը մանրամասնելու և պարզաբանումներ տալու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցավ հարց ու պատասխան - քննարկում, որին մասնակցում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը, ՊՈԱԿ-ի իրավաբանական, ֆինանսական և ինժեներական կազմի պատասխանատուներ, մեկ տասնյակից ավելի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Ողջունելով ներկաներին' Արթուր Առաքելյանը նշեց, որ նախարարության աշխատակիցները պատրաստ են «Հյուսիս-հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ տալ։

Հրապարակային քննարկման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր. մասնավորապես՝ մրցույթի հայտը կազմելուն, ընթացակարգերին, տեխնիկական մասնագրերին, ճանապարհահատվածի շինաշխատանքներն իրականացնելու պայմաններին վերաբերող:Մրցույթով հետաքրքրված շինարարական կազմակերպությունների մասնագետները հաջորդ օրն այցելեցին նաև շինհրապարակ, որտեղ ծանոթացան աշխատանքների ծավալին և ճանապարհի առկա վիճակին:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանի խոսքով, նման այցերը շինարարական կազմակերպություններին հնարավորություն են տալիս ուսումնասիրելու շինհրապարակը, հասկանալու իրավիճակը, որից հետո ընկերությունների մասնագետներն ավելի հեշտ կարող են կազմել մրցութային հայտը.

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Թալինից Գյումրի ընկած ճանապարհի Լանջիկ-Գյումրի շուրջ 27 կմ երկարությամբ հատվածը կառուցվելու է Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ։ Բոլոր հետաքրքրված կազմակերպությունները, որոնք թվով 13-ն են, հրավիրվել են շինհրապարակ, տեղում ուսումնասիրելու ճանապարհը։ Ուզում եմ արձանագրել, որ սա արդեն կարևոր և գործնական սկիզբն է ծրագրի շարունակության»,- ասաց Ա. Սարգսյանը:

Շինհրապարակ էին այցելել նաև Եվրոպական ներդրումային բանկի և Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչներ:
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աճեմյանը նշեց, որ «Հյուսիս-հարավ»-ը շատ կարևոր ծրագիր է. «Այս ծրագիրը ռազմավարական մեծ նշանակություն ունի Հայաստանի համար: Շատ ուրախ ենք, որ 13-ից ավելի կազմակերպություններ հետաքրքրված են ծրագրով, դա մեծ ցուցանիշ է: Շատ կարևոր է, որ Հայաստանի կառավարության հետ մենք ունենք երկխոսության ծրագրեր, ինչի արդյունքում կառավարությունը մատնանշում է այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք անհրաժեշտ ներդրում և օժանդակություն ցուցաբերել: Հատկապես ճանապարհաշինության ոլորտում մենք պատրաստ ենք համագործակցել Տրանսպորտի և կապի նախարարության հետ, որովհետև գտնում ենք, որ նախարարությունը շատ ճիշտ և կազմակերպված է աշխատում: Մենք կարող ենք էլ ավելի բարելավել մեր գործընկերային հարաբերությունները»:Չինական «Ցնուդ Էյշա Լիմիթիդ» կազմակերպության ներկայացուցիչ Դենիս Չին էլ համոզված է, որ հետագայում ևս Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու մեծ հնարավորություններ կան.«Նման ծրագիր ընկերությունն իրականացնում է նաև Իրանում, և կարող ենք նույն աշխատանքն այստեղ էլ կատարել»: 

Մրցույթի արդյունքում կընտրվի լավագույն ընկերությունը, որն էլ կիրականացնի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում…

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Անիծյալ ապուշ է․ Արման Ծառուկյանը հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Չեխիայի նախագահը անհրաժեշտ է համարում Եվրոպայի մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններինԼեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ) Միգուցե քննիչները հոգնու՞մ են քաղաքական պատվեր կատարելուց. Ղազինյանը՝ Պողոսյանին (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում ԱՄՆ միջանկյալ ընտրություններում․ երեք հնարավոր զարգացումԶելենսկին ասել է, որ Մասկը հրաժարվել է քննարկել SpaceX-ի աշխատանքը ՈւկրաինայումՊապիկյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ Ագարակ գյուղի 51-ամյա բնակիչը օգտագործել և իրացրել է թմրամիջոց․ նա կալանավորվել էՍրբուհի Գալյանը նեղվելու շատ բան ունի որովհետև ինքը այն պաշտոնյան է որ գրում է այդ սահմանադրությունը. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամՄեքսիկայի դեսպանին ներկայացվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացըԳործարկվելու է էլեկտրաշչակ Երեք գերտերությունների առաջնորդները կարող են հանդիպել նոյեմբերի 18-19-ին՝ ՉինաստանումՊեսկովը հայտարարել է, թե ով կգլխավորի Ուկրաինայի հարցով բանակցությունների պատվիրակությունըՋանասիրաբար աշխատող քննիչի աշխատանքից դուրս գալու պաճառը ո՞րն է. Հարց ՔԿ ղեկավարին (տեսանյութ) Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհումԻրանը ներկայացրել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության 5 պայմանԻրանը պահանջում է ճանաչել Հորմուզի ինքնիշխանությունըԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են հակամարտության կարգավորման առաջարկները․ Կատարի ԱԳՆՕդի ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տոկոսադրույքները փոխվել են. ԿԲ-ի նոր որոշումը Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ ինքնագործունեությո՞ւն է, թե՞ դատախազության ցուցում․ ՂազարյանԲրիտանացին ոտքով շուրջերկրյա ճանապարհորդությունն ավարտել է 28 տարումՎահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն (տեսանյութ) Բանտերում ուժեղացնում են հսկողությունը․ տեսախցիկներ են տեղադրվել Դանիայի ԱԳՆ-ը Գրենլանդիան հանձնելու մասին Թրամփի խոսքերը անվանել է ագիտացիայի մի մաս Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգըԲեյրութում 7 խաղաղ բնակչի սպանության գործով Ֆրանսիայում դատական քննություն է սկսվելՀայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունեն Լեհաստանում ուկրաինացի տղամարդու կդատեն շքերթի ժամանակ դիվերսիա պլանավորելու համարՄեկնարկել է Փաշինյանի և Եվրախորհրդարանի նախագահի հանդիպումըՈրոշել էի նախարարության անունը փոխել. արդարադատության նախարարը՝ արդար լինելու մասին (տեսանյութ) Թրամփի խոստումը կատարվա՞ծ է․ ԱՄՆ-ում ապօրինի սահմանահատումները նվազել են 93 տոկոսովԳյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի «Չեմ ուզում այլևս պատերազմել»․ իսրայելցի զինվորները՝ Գազայի պատերազմի հետևանքների մասին«Պատերազմը կարող էր ավարտվել օրերի ընթացքում»․ Լուկաշենկոն՝ Ուկրաինայի հակամարտության մասինԱդրբեջանը պարտվել է ՄԻԵԴ-ում՝ Ապրիլյան պատերազմի գործով․ ԴրմեյանՖուտբոլիստը մահացել է խաղադաշտում ստացած հարվածից հետո․ նա 30 տարեկան էրԻ՞նչ խնդիր ունի ընդդիմությունը նոր Սահմանադրության հետ, եթե վստահ է՝ ժողովուրդը դեմ կքվեարկի. Գալյան (տեսանյութ)
Ամենադիտված