Խնդրում եմ, չավելացնել մեր ընտանիքի ցավը. Կարեն Ավագյանը՝ եղբոր մասնակցությամբ վթարի մասին
Բլոգոսֆերա
Ինչպես տեղեկացրել էր ԼՈւՐԵՐ.com-ը, գիշերը Երեւան-Սեւան ավտոճանապարհին' Առինջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար: Պարզվել է, որ «Տոյոտա Կորոլա» մանիշի 058 ՕՕ 11 պ/հ ավտոմեքենայի վարորդը, վրաերթի է ենթարկել ճամփեզրին կայանված «Օպել Զաֆիրա» մանիշի 76 SS 076 պ/հ ավտոմեքենայի վարորդ' 28-ամյա Է. Ս.-ին:
Վրաերթի հեղինակն Արթուր Ավագյանն է, ով ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանի եղբայրն է:
Այս առթիվ պատգամավորը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Դժբախտ դեպքերից ոչ ոք ապահովագրված չէ։ Ցավոք, մեր ընտանիքն էլ չի խուսափել նման պատահարից։ Ցավում եմ կատարվածի հետ կապված։ Հիվանդին շուտափույթ ապաքինում եմ մաղթում։
Եղբայրս դեպքի պահից վթարի ենթարկվածի կողքին է մինչ այժմ։ Քննչական գործողություններն ընթանում են, ընթանում են խստորեն օրենքի սահմաններում։ Ինքս եմ անձամբ հետեւում ընթացքին ու անաչառությանը:
Մենք մեծ դժբախտություն ենք ունեցել այս գիշեր:
Խնդրում եմ՝ անհարկի շահարկումներով, իրականության հետ կապ չունեցող գունավորումներով չավելացնել մեր ընտանիքի ցավը: Առաջին հերթին տուժողի ընտանիքի:
Փառք ենք տալիս Աստծոն, որ հնարավոր եղավ խուսափել վատագույն սցենարից»:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել