«Պարոն Արդյունավետություն». Bundesliga.de-ն` Մխիթարյանի մասին
Սպորտ
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը Դորտմունդի «Բորուսսիայի» և «Ինգոլշտադտի» միջև խաղից հետո անդրադարձել է դորտմունդյան թիմի ֆուտբոլիստներին:
Կայքը անդրադարձ է կատարել Հենրիխ Մխիթարյանին և մասնավորապես գրել.
«Ծաղկման շրջանում գտնվող ֆուտբոլիստի օրինակ է առաջին հերթին Հենրիխ Մխիթարյանը: Թոմաս Տուխելի գլխավորությամբ 6 պաշտոնական խաղերում նա կրկին լավագույններից մեկն է, եվ եթե նույնիսկ այս խաղում նա գոլ չխփեց, սակայն կատարեց գրագետ գոլային փոխանցում Գինտերին:
Ընդհանուր առմամբ մրցաշրջանի մեկնարկին Մխիթարյանին կարելի է անվանել «պարոն Արդյունավետություն»: 6 խաղում (Եվրոպայի լիգա, Գերմանիայի գավաթ, Բունդեսլիգա) նա արդեն խփել է 7 գոլ և 4 գոլային փոխանցում կատարել»:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու