Մի հավատացեք, նրանց, ովքեր ասում են, թե ես կհեռանամ Ղարաբաղից. Ստերլիգով
Բլոգոսֆերա
Մի հավատացեք, նրանց, ովքեր ասում են, թե ես կհեռանամ Ղարաբաղից: Հիմա Լեռնային Ղարաբաղն ինձ համար երկրորդ տուն է դարձել, «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի իր էջում գրել է ռուս գործարար Գերման Ստերլիգովը:
«Ես մի տնտեսություն ունեի Մերձմոսկվայում, իսկ հիմա երկուսն ունեմ՝ նաև Ղարաբաղում: Այստեղ արդեն աշխատում է իմ ալրաղացը և թոնիրը: Ամեն օր հաց ենք թխում, իսկ այսօրվանից սկսում ենք հաց վաճառել Շուշիում: Այնպես որ Ղարաբաղը ես չեմ լքի: Կապրեմ երկու տնտեսություններով՝ ռուսական և ղարաբաղյան:
Հնարավոր է, բացի ալրաղացից ու փռից, Շուշիում կառուցվի Ալյոնա Ստերլիգովայի մոդելային տունը: Այս որոշումը ես կկայացնեմ ելնելով նրանից, թե ինչպես կանցնի նորաձևության ցուցադրությունը Շուշիում, որը տեղի է ունենալու առաջիկա շաբաթ: Եթե կանանց հագուստների նկատմամբ հետաքրքրությունը զգալի լինի, ապա այստեղ նաև մշտապես մոդելային տունը կաշխատի և զգեստներ կկարի: Այնպես որ, ես Ղարաբաղից հեռանալ չեմ ուզում: Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Հատկապես դուր է գալիս հասարակ ու ազնիվ հայ ժողովուրդը, որից բացի բարությունից և սիրալիրությունից, իմ ընտանիքը չի տեսել:
Փառք Հիսուս Քրիստոսին»,- գրել է Ստերլիգովը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել