«Միլանը» միշտ իմ սրտում է եղել և ցանկանում էի վերադառնալ. Բալոտելլի
Սպորտ
Իտալիայի հավաքականի և «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մարիո Բալոտելլին հայտարարել է, որ ուրախ է «Միլան» վերադառնալու համար:
Հարձակվողը մինչ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա միլանյան ակումբում:
«Երջանիկ եմ կրկին այստեղ լինելուս համար և անհամբերությամբ սպասում եմ առաջին մարզմանս: Կարծում եմ լավ մարզավիճակում եմ:
«Միլանը» միշտ իմ սրտում է եղել և ես ցանկանում էի վերադառնալ: Դեռ վաղ է խոսել կարիերաս միլանյան թիմում ավարտելու ցանկության մասին», - 25-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Milan News-ը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու