«Սանտիագո Բերնաբեուում» հնչող սուլոցները երաժշտություն են ինձ համար. Պիկե
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Խերարդ Պիկեն հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին` հավաքականում իր հասցեին հնչած սուլոցների վերաբերյալ:
«Ցանկանում եմ, որ «Ռեալը» միշտ պարտվի: Այդպիսինն է սպորտային մրցակցությունը: Սիրում եմ ակումբս և չեմ պատրաստվում դրա համար ներողություն խնդրել: Սիրում եմ «Բարսելոնան», սակայն դա չի նշանակում, որ ընկերներ չունեմ «Ռեալում»: Այո, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչից առաջ ասում էի, որ կցանկանամ եզրափակչում հանդիպել մադրիդցիներին, սակայն նրանց մասնակցությամբ կիսաեզրափակիչը դիտում էի Բուֆոնի մարզաշապիկով: Եթե երկրպագուները մտածում են, որ այստեղ խնդիրն Իսպանիայի և Կատալոնիայի հարաբերությունների մեջ է, ապա սխալվում են: Խոսքը միայն «Ռեալի» և «Բարսայի» դիմակայությանն է վերաբերվում: «Սանտիագո Բերնաբեուում» իմ հասցեին հչող սուլոցները երաժշտություն են ականջներիս համար, իսկ ազգային հավաքականին սուլելը սխալ է»,- Պիկեի խոսքը մեջբերում է As-ը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու