Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավարը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջան
Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը կանչվել է արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանի արտգործնախարարությունում Մարդին հայտնել են իրենց դժգոհությունը սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանիում ընդունված բանաձևի առնչությամբ:
Եվրախորհրդարանը մարդու իրավունքները խախտող ադրբեջանցի չինովնիկների նկատմամբ հասցեական պատժամիջոցներ կիրառելու կոչ պարունակող բանաձև է ընդունել: Դրա մասին ասվում է Եվրոպական խորհրդարանի պաշտոնական կայքում: Բանաձևի օգտին քվեարկել են նիստին 365 մասնակից խորհրդարանականներից 202-ը: Բանաձևում նավում է Ադրբեջանում բռնաճնշումների և ձերբակալված իրավապաշտպանների ու լրագրողների թվի աճի մասին:
Բանաձևի 17-րդ հոդվածում նշվում է, որ Եվրախորհրդարանը պետք է քննարկի Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման մեջ մեղավոր ադրբեջանցի չինովնիկների նկատմամբ Եվրամիության կողմից հասցեական պատժամիջոցներ (նաև վիզայի արգելք) մտցվելու հարցը: Բացի այդ, Եվրամիությունը պետք է Ադրբեջանի կառավարությանը կոչ անի չեղյալ հայտարարել ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը փակելու որոշումը և շարունակի այդ կազմակերպության հետ համագործակցությունը: Բանաձեի 21-րդ հոդվածում հեղինակները Եվրամիության երկրներին, ինչպես նաև Եվրամիության արտաքին գործերի ծառայությանը կոչ են անում հրաժարվել Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին դիտորդներ ուղարկելու մտադրությունից:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար