ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը. Փաշինյանը մտադիր է Ծառուկյանին սնանկացնել Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին Այս պահին խուզարկությունն ավարտված է, կա քրեական գործ, Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննության Քննիչների խումբը խուզարկությունից հետո Սաղաթելյանի տնից հեռացավ «Ձենդ իջցրու՛», «Լսի՛, այ տղա, արա', դուս կհելնես, քեզի կասեմ». ծեծկռտուք՝ ավագանու նիստին (տեսանյութ) Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. Իշխան Սաղաթելյան Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. Սաղաթելյան Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Ռուսաստանում բենզինի վաճառքի նոր կարգ․ սահմանվել են խիստ կանոններ 

Ադրբեջանի պետական պարտքը հասել է 25 մլրդ դոլարի

Ադրբեջան

Նավթի համաշխարհային գների անկման պատճառով Ադրբեջանի տնտեսության մեջ ծագած ճգնաժամի հետ կապված' Նախագահ Իլհամ Ալիեւի վերջին ելույթը լուրջ արձագանք է առաջացրել հանրության մեջ: Շատերը ծագած ճգնաժամը գնահատում են որպես իշխանության կողմից մինչ այժմ տարված տնտեսական քաղաքականության սխալի խոստովանություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թեմայի առնչությամբ Starteq.az-ի հետ զրույցում ADR շարժման նախագահ, տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն, անդրադառնալով Ալիեւի այն պնդմանը, թե աշխարհում տնտեսական ճգնաժամի շարունակման պայմաններում իր վարած «խելամիտ» քաղաքականության շնորհիվ Ադրբեջանում առաջընթաց է գրանցվել, ասել է, որ «սխալ գնահատական է, թե աշխարհում տնտեսական ճգնաժամ է, նմա ն բան չի էլ սպասվում, քանի որ անցյալ տարի համաշխարհային տնտեսությունը 3,4 տոկոս աճ է գրանցել, այս տարի սպասվում է 3,5 տոկոս աճ, իսկ եկող տարվա համար կանխատեսվում է 3,8 տոկոս աճ»:

«Ֆինանսների նախարարության տվյալներով' 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ` Ադրբեջանի պետական արտաքին պարտքը կազմել է 6,5 մլրդ դոլար: Բացի այդ, նույն ժամանակաշրջանում բանկերի պարտքերը կազմել են 6,2 մլրդ դոլար, Ադրբեջանի պետական նավթային ընկերության' SOCAR-ի հետ միասին խոշոր ընկե րությունների (Ազերէներժի, Ազալ եւ ուրիշներ) պարտքերը կազմել են 8,5 մլրդ դոլարից ավելի: Այսինքն' ամբողջությամբ մեր արտաքին պարտքը մոտ 25 մլրդ դոլար է կազմում: Այստեղ նշված չեն մասնավոր բանկերի պարտքերը, եւ եթե նրանք սնանկանան ու չկարողանան մարել պարտքերը, ապա դա պետք է անի պետությունը: Համարեք, որ ներկայում Ադրբեջանը 35 մլրդ դոլար արտարժությի պահուստ ունի: Եթե դրա հաշվին փակենք պարտքերը, ապա հետո ի՞նչ պետք է անենք: Ով պետք է պատասխանատվություն կրի սրա համար: Բնական է, որ պատասխանատվությունն ընկնելու է երիտասարդների եւ գալիք սերնդի վրա: Դարձյալ պատքրերի մեջ մտնելը կկործանի երկիրը, եւ մենք կընկնենք Նիգերիայի, Անգոլայի, Ճամայկայի, Հունաստանի եւ Լիբիայի օրը: Արտաքին պարտքի պատճառով դժվարություններ ունեն անգամ Ճապոնիայի, Իռլանդիայի եւ Պորտուգալիայի նման զարգացած երկրները», -ասել է նա:

Անդրադառնալով Ալիեւի այն պնդմանը, թե Fitch վարկանիշային գործակալությունը Ադրբեջանի սուվերեն պարտքն ու ներդրումային վարկանիշը գնահատել է BBB մակարդակի, տնտեսագետն ասել է, որ դա վարկունակության երկրորդ խմբում գտնվելու գնահատական է , եւ որոշ տնտեսական դժվարություններ առաջանալու դեպքում, եթե այն դառնա BB+, ապա Ադրբեջանում արտասահմանյան ոչ մի ընկերություն այլեւս ներդրում չի կատարի:

Գուբադօղլուի կարծիքով' 2016 թվականի համար Ադրբեջանի պետբյուջեն կարող է կանխատեսվել 15 մլրդ մանաթի շրջանակում, որի 9 մլրդ մանաթ մասը պետք է ուղղվի ծախսերին, 5 մլրդ մանաթ մասը' կապիտալ ներդրուններին եւ 1 մլրդ մանաթ մասը' պարտքի սպասարկմանը:

«Նման դեպքում, պետք է 1 մլրդ մանաթով կրճատվեն ընթացիկ ծախսերին ուղղվող միջոցները եւ 3 մլրդ մանաթով' կապիտալ ներդրումներին բյուջետային հատկացումները: Ամենադժվարն ընթացիկ ծախսերի կրճատումն է: Դա նշանակում է, որ պետք է կրճատվեն կառավարման, բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող ավտոմեքենաների թիվն ու նրանց վրա արվող ծախսերը, հեռախոսային խոսակցությունները լիմիտավորվեն եւ այլն, բայց դեռ հարց է, թե ինչքանով է դա իրագործելի», -նշել է նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը. Փաշինյանը մտադիր է Ծառուկյանին սնանկացնելԼոնդոնը բացասաբար է արձագանքել ԵՄ գագաթնաժողովի հետաձգմանը Սթարմերի հրաժարականից հետո. FTԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինԱյս պահին խուզարկությունն ավարտված է, կա քրեական գործ, Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննությանՎան Ի. BRICS-ը կարող է նոր անվտանգության համաձայնագրեր կնքելՔննիչների խումբը խուզարկությունից հետո Սաղաթելյանի տնից հեռացավ«Ձենդ իջցրու՛», «Լսի՛, այ տղա, արա', դուս կհելնես, քեզի կասեմ». ծեծկռտուք՝ ավագանու նիստին (տեսանյութ) Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակելԱՄՆ-ը կոչ է արել Ուկրաինային և Ռուսաստանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. Իշխան Սաղաթելյան Թրամփը ասել է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր, քան ռմբակոծությունը Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. ՍաղաթելյանՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթFord-ը և General Motors-ը կարող են սկսել Patriot և Tomahawk զենքերի արտադրությունըՓամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնումAl Hadath. Ֆրանսիան չի աջակցի Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունըՌուսաստանում բենզինի վաճառքի նոր կարգ․ սահմանվել են խիստ կանոններ Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը Թրամփը կանդրադառնա Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերելու դժկամությանը Թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» անվտանգության սպառնալիք է. պատգամավորԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱյս պահին իրավապահները Իշխան Սաղաթելյանի տանն են. «Փաստինֆո»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա ԿոսՎրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհըՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՀուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք»Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք»Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. ԺողովուրդԵրբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց ԲԴԽ-ում ներքին լարվածությունը խորանում է. գիտնական անդամները՝ ընդդեմ Արթուր Աթաբեկյանի՞. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Մահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՋրի բավարար օգտագործման կարևորությունըԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԳիշերային քնի կարևորությունը մարդու առողջության համարԼիոնել Մեսսին դարձավ Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկունԽուդաթյանն ու Մարթա Կոսը քննարկել են տրանսպորտային և էներգետիկ ծրագրերըՊանամայի ջրանցքը հայտնվել է գերտերությունների տնտեսական մրցակցության կենտրոնում
Ամենադիտված