ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը. Փաշինյանը մտադիր է Ծառուկյանին սնանկացնել Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին Այս պահին խուզարկությունն ավարտված է, կա քրեական գործ, Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննության Քննիչների խումբը խուզարկությունից հետո Սաղաթելյանի տնից հեռացավ «Ձենդ իջցրու՛», «Լսի՛, այ տղա, արա', դուս կհելնես, քեզի կասեմ». ծեծկռտուք՝ ավագանու նիստին (տեսանյութ) Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. Իշխան Սաղաթելյան Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. Սաղաթելյան Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Ռուսաստանում բենզինի վաճառքի նոր կարգ․ սահմանվել են խիստ կանոններ 

Ոստիկանությունը բացեց Բաղրամյան պողոտան. բերման է ենթարկվել 48 ցուցարար (տեսանյութ)

Քաղաքական

Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 5:30-ին, ոստիկանությունը բացել է Երեւանի Բաղրամյան պողոտան, որտեղ նախորդ օրվանից նստացույց էին անում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները՝ փակելով պողոտան։ Իրավապահները, շղթա կազմելով, ակտիվիստներին դուրս են բերել պողոտայի երթեւեկելի հատվածից՝ ստիպելով նրանց տեղափոխվել մայթեզրեր:

Ցույցը ցրելու ժամանակ հավաքի մասնակիցներից 48-ը բերման է ենթարկվել: Ակցիան ցրելուց հետո ջրցան մեքենայով մաքրվել է Բաղրամյան պողոտան:

Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«2015 թ. սեպտեմբերի 11-ին Երևանի «Ազատության» հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցները, խախտելով Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի՝ 08.09.2015թ. որոշմամբ սահմանված երթուղին, առանց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա՝ ամբողջությամբ արգելափակելով դրա տրանսպորտային երթևեկությունը:

Ավելին, հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, անտեսելով Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածն ազատելու վերաբերյալ ՀՀ ոստիկանության բազմաթիվ նախազգուշացումները, մի քանի ժամ շարունակել են արգելափակված պահել մայրաքաղաքի տրանսպորտային հիմնական խողովակներից մեկը:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 23.00-ի սահմաններում ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով, մասնավորապես, փաստել է հետևյալը.

1/ դեպի Բաղրամյան պողոտա իրականացված երթը, ինչպես նաև պողոտայի երթևեկելի հատվածի շարունակական արգելափակումն անօրինական են, քանի որ այդ գործողություններն իրականացվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի՝ իրազեկմամբ անցկացվող հավաքներին վերաբերող պահանջների խախտմամբ («Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 2-րդ մաս).

2/Բաղրամյան պողոտայում կազմակերպված հավաքն ինքնաբուխ չէ, քանի որ լիազոր մարմինն ունեցել է բավարար տվյալներ՝ դրա վաղօրոք կազմակերպված լինելու վերաբերյալ («Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26 հոդվածի 1-ին մաս).

3/ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը բացարձակ բնույթ չունի և ժողովրդավարական հասարակությունում կարող է սահմանափակվել այլ անձանց սահմանադրական իրավունքների, հանրության շահերի պաշտպանության համար՝ դրանց անհամաչափ սահմանափակումը կանխելու նպատակով (ՀՀ Սահմանադրության 43 հոդված և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5 հոդված): Հետևաբար, իրավական հիմքերից զուրկ են պարբերաբար տարածվող այն պնդումները, թե իբր խաղաղ հավաքն ունի բացարձակ բնույթ և երբևիցե չի կարող արգելվել կամ դադարեցվել:

Նույն հայտարարությամբ ՀՀ ոստիկանությունը նշել է, որ չնայած իրականացված գործողությունների անօրինական բնույթին, կարևորում է այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները պետք է բավարար ժամանակ ունենան իրենց պահանջները բարձրաձայնելու, ինչպես նաև հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու համար և անօրինական հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին 6 (վեց) ժամ ժամանակ է տրամադրել՝ իրենց պահանջը հնչեցնելու և Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումն ինքնակամ վերացնելու համար:

Նշված ժամկետի ավարտից հետո, 2015թ. սեպտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 05.00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը, լիազոր մարմնի պահանջները հավաքի մասնակիցներին փոխանցելու նպատակով դիմել է հավաքի կազմակերպիչներին, սակայն վերջիններս ՀՀ ոստիկանության համապատասխան գործողություններին չեն արձագանքել:
Այնուհետև ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը հայտարարությամբ դիմել է հավաքի մասնակիցներին՝ պահանջելով 30 րոպեի ընթացքում կամովին վերացնել Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումը, քանի որ այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների և հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը: ՀՀ ոստիկանությունն առաջարկել է հավաքը շարունակել Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում կամ այն տեղափոխել «Ազատության» հրապարակ, ինչպես նաև նախազգուշացրել է, որ ներկայացված պահանջը նշված ողջամիտ ժամկետում չկատարելու դեպքում ոստիկանությունը ստիպված է լինելու Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումը վերացնել հարկադրաբար՝ իրեն օրենքով վերապահված լիազորությունների գործադրման միջոցով:

Հավաքի մասնակիցներն անտեսել են ՀՀ ոստիկանության նաև այս պահանջը, և սահմանված ժակետը լրանալուց հետո ՀՀ ոստիկանությունը ձեռնամուխ է եղել Բաղրամյան պողոտայի արգելափակման վերացմանը: Ոստիկանական միջոցառումների իրականացման ընթացքում առերևույթ իրավախախտում կատարած անձինք տարվել են ՀՀ ոստիկանության բաժիններ: Ժամը 06.00-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի բնականոն երթևեկությունն ամբողջությամբ վերականգնված է եղել»։

Տեսանյութը՝ News.am-ի

Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը. Փաշինյանը մտադիր է Ծառուկյանին սնանկացնելԼոնդոնը բացասաբար է արձագանքել ԵՄ գագաթնաժողովի հետաձգմանը Սթարմերի հրաժարականից հետո. FTԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինԱյս պահին խուզարկությունն ավարտված է, կա քրեական գործ, Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննությանՎան Ի. BRICS-ը կարող է նոր անվտանգության համաձայնագրեր կնքելՔննիչների խումբը խուզարկությունից հետո Սաղաթելյանի տնից հեռացավ«Ձենդ իջցրու՛», «Լսի՛, այ տղա, արա', դուս կհելնես, քեզի կասեմ». ծեծկռտուք՝ ավագանու նիստին (տեսանյութ) Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակելԱՄՆ-ը կոչ է արել Ուկրաինային և Ռուսաստանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. Իշխան Սաղաթելյան Թրամփը ասել է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր, քան ռմբակոծությունը Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. ՍաղաթելյանՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթFord-ը և General Motors-ը կարող են սկսել Patriot և Tomahawk զենքերի արտադրությունըՓամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնումAl Hadath. Ֆրանսիան չի աջակցի Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունըՌուսաստանում բենզինի վաճառքի նոր կարգ․ սահմանվել են խիստ կանոններ Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը Թրամփը կանդրադառնա Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերելու դժկամությանը Թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» անվտանգության սպառնալիք է. պատգամավորԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱյս պահին իրավապահները Իշխան Սաղաթելյանի տանն են. «Փաստինֆո»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա ԿոսՎրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհըՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՀուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք»Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք»Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. ԺողովուրդԵրբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց ԲԴԽ-ում ներքին լարվածությունը խորանում է. գիտնական անդամները՝ ընդդեմ Արթուր Աթաբեկյանի՞. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Մահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՋրի բավարար օգտագործման կարևորությունըԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԳիշերային քնի կարևորությունը մարդու առողջության համարԼիոնել Մեսսին դարձավ Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկունԽուդաթյանն ու Մարթա Կոսը քննարկել են տրանսպորտային և էներգետիկ ծրագրերըՊանամայի ջրանցքը հայտնվել է գերտերությունների տնտեսական մրցակցության կենտրոնում
Ամենադիտված