«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը նախնական որոշել է Սահմանադրության նախագծի հանրաքվեի օրը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն օրերս ՀՀԿ ղեկավար կազմին տեղեկացրել է, որ նախնական քաղաքական որոշում է կայացրել, ըստ որի՝ նոր Սահմանադրության նախագիծը պետք է հանրաքվեի դրվի դեկտեմբերի 6-ին: Այդ իսկ պատճառով էլ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ղեկավար կազմին հանձնարարել է արդեն իսկ ամբողջ թափով ձեռնամուխ լինել սահմանադրական հանրաքվեի շտաբների կազմավորմանը:
Ենթադրվում է, որ առաջիկա՝ եկող երեքշաբթի մեկնարկող քառօրյայում կսկսվի նոր Սահմանադրության նախագծի քննարկումը: Եթե եկող շաբաթ Աժ-ն չհասցնի ավարտել նախագծի քննարկումը և այն քվեարկության դնել, ապա ենթադրվում է, որ արդեն հոկտեմբերի 5-ից 8-ը հրավիրվելիք հաջորդ քառօրյայում հնարավոր կլինի խորհրդարանում կազմակերպել փաստաթղթի քվեարկությունը:
Ի դեպ, այլևս ակնհայտ, որ ԱԺ-ում նոր Սահմանադրության նախագծին դեմ պատգամավորների թիվն առավելագույնը կլինի մեկ տասնյակի սահմաններում:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել