ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը. Փաշինյանը մտադիր է Ծառուկյանին սնանկացնել Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին Այս պահին խուզարկությունն ավարտված է, կա քրեական գործ, Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննության Քննիչների խումբը խուզարկությունից հետո Սաղաթելյանի տնից հեռացավ «Ձենդ իջցրու՛», «Լսի՛, այ տղա, արա', դուս կհելնես, քեզի կասեմ». ծեծկռտուք՝ ավագանու նիստին (տեսանյութ) Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակել Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. Իշխան Սաղաթելյան Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. Սաղաթելյան Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթ Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը Ռուսաստանում բենզինի վաճառքի նոր կարգ․ սահմանվել են խիստ կանոններ 

«Ո՛չ թալանին»-ը հայտարարություն է տարածել. նախաձեռնությունն այսօր անհնազանդության հավաքի է հրավիրում

Հասարակություն

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Ոստիկանության 11.09.2015թ.-ի անօրինական հայտարարության վերաբերյալ

Ի պատասխան ՀՀ ոստիկանության 11.09.2015թ.-ի հայտարարության, այն մասին, թե «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպիչները և մասնակիցները, խախտելով Երևանի քաղաքապետարանին իրազեկված երթուղին և առանց «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգերի պահպանման, անօրինական երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա՝ ամբողջությամբ արգելափակելով դրա տրանսպորտային երթևեկությունը, հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության նման դիրքորոշումը պայմանավորված է խաղաղ հավաքը ցրելու նպատակով՝ կատարելով ՀՀ իշխանության ակնհայտ ապօրինի հրամանը:

ՀՀ ոստիկանությունը շեշտել է հատկապես այն, որ խաթարվել է մայրաքաղաքի տրանսպորտային հիմնական խողովակներից մեկը՝ Բաղրամյան պողոտան՝ հայտարարելով, որ հավաքների ազատության իրավունքը չունի և չի կարող ունենալ բացարձակ բնույթ և ժողովրդավարական հասարակությունում կարող է սահմանափակվել ի շահ հասարակական կարգի պահպանման կամ այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության, ներառյալ՝ բնականոն երթևեկության ապահովման նպատակով: ՀՀ ոստիկանությունը սահմանափակումները հիմնավորելու համար մեջբերել է ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի դրույթները: Եվ, վերջապես, ՀՀ ոստիկանությունն իր հայատարարությամբ հիմնվել է նաև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վրա՝ մեկնաբանելով, որ անգամ խաղաղ հավաքն ունի թե՛ սկիզբ, թե՛ ավարտ:

Նախ նշենք, որ ՀՀ ոստիկանությունը, հայտարարելով, թե ցանկանում է հավաքի մասնակիցներին և հանրությանը թյուրընկալումներից զերծ պահել, այդիսկ պատճառով հատուկ ընդգծել է, որ իրավական հիմքերից զուրկ են այն պնդումները, թե իբր խաղաղ հավաքն ունի բացարձակ բնույթ և երբևիցե չի կարող արգելվել կամ դադարեցվել, այդպիսով ՀՀ ոստիկանության հայտարարությունը ակնհայտորեն հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային:

ՀՀ ոստիկանությունը, կրկին փակելով Բաղրամյան պողոտան, սահմանափակելով խաղաղ հավաքի մասնակիցների ազատ տեղաշարժման իրավունքը, 6 /ժամ/ է տրամադրել խաղաղ հավաքի մասնակիցներին ազատելու տարածքը:

Ոստիկանության հայտարարությունն ակնհայտ ապօրինի և անօրինական է հետևյալ պատճառաբանությամբ, ինչպես Սահմանադրությամբ, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրով, ինչպես նաև հավաքների մասին ՀՀ օրենքով:

Հավաքի մասնակիցները Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Բաղրամյան 26՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու, սակայն հասնելով Բաղրամյան պողոտա, ոստիկանությունը փակեց Բաղրամյան 26 տանող ճանապարհը, ինչպես նաև փակել է մայթեզրը և ապօրինաբար խախտում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունք:

Սակայն ոստիկանությունը անտեսելով Բաղրամյան պողոտայի երթևեկելի հատվածն ազատելու վերաբերյալ քաղաքացիների բազմաթիվ նախազգուշացումները, արգելափակված են պահել տրանսպորտային հիմնական փողոցը:

Ոստիկանությունը ցանկացած գործողություն իրականացնելիս պետք է ղեկավարվի ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով:

Հարկ ենք համարում կրկին անդրադառնալ թե՛ հայաստանյան մի շարք օրենքների և թե՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային: Այսպես.

ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝

Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝

Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք:

Եվս մեկ անգամ հիշեցնենք մի կարևոր նորմ.

ՀՀ Սահմանադրական դատարանի մեկնաբանություններ, 2010 թ., Գ. Հարությունյան

Ճնշմանը և բռնապետությանը դիմադրելը ժողովրդին պատկանող իրավունքն է, որ կարող է արտահայտվել իշխանությունների ապօրինի ակտերին և գործողություններին դիմադրելով: Դիմադրության արդի և նպատակահարմար ձևը քաղաքացիական անհնազանդությունն է: Քաղաքացիական անհնազանդությունը դիմադրության ոչ բռնի, խաղաղ եղանակն է, երբ ժողովուրդը դեմ է արտահայտվում իշխանությունների քաղաքականությանը հանրային հավաքների, ճանապարհների շրջափակման, քարոզչական թերթիկների տարածման, գործադուլների անցկացման, իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու միջոցով:

Իսկ այն, որ ՀՀ ոստիկանությունը մեջբերում է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի դրույթները՝ դրանք մեկնաբանելով հօգուտ հավաքը ցրելուն միտված իր գործողությունների, նշենք, որ դրանով չի հիմնավորել, թե Բաղրամյան պողոտայում բնականոն երթևեկությունն ինչով է գերակա էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված խաղաղ հավաքի ազատության նկատմամբ: Ոստիկանություն անհամաչափ գործողությունների պատճառով քաղաքացիները չեն կարող իրականացնել Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը, դրանից ոստիկանությունը մեղադրում է, հավաքի մասնակիցներին այն բանի համար, որ քաղաքացիները փակել են փողոցը, որն իրականությանը չի համապատասխանում, քանի որ ակնհայտ է, որ ոստիկանության անհամաչափ և անօրինական գործողությունների պատճառով քաղաքացիները չեն կարող ազատ տեղաշարժվել, դրանից բացի երթևեկությունը բնականոն իր ընթացքով ընթանում է և մեքենաները կարող են ազատ տեղաշարժվել: Իսկ Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը ոստիկանությունը իրենց հայտարարության մեջ նշել է, սակայն սխալ է կիրառել օրենքը, նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը, հանրության առողջության ու բարոյականության (հանրային շահ) այսուհետև սահմանադրական իրավունքները գերակայում են հավաքի ազատության նկատմամբ:

Ոստիկանությունը միայն այն դեպքում կարող է ցրել հավաքը, երբ որ հասարակության անվտանգության հարց առաջ գար կամ նախապատրաստվող հանցագործությունը կանխվեր, սակայն քանի որ հավաքը բացառապես խաղաղ բնույթ է կրում, ոստիկանությունը ոչ մի դեպքում իրավունք չունի 6 ժամ տալ, որ հավաքի մասնակիցները ազատեն Բաղրամյանը, քանի որ ոստիկանությունն է այլոց սահմանադրական իրավունքը խոչընդոտում, ոչ թե հավաքի մասնակիցները:

Ինչպես նաև արդենիսկ նախադեպ է ստեղծվել, որ հունիսի 23-ից Բաղրամյան պողոտան փակ է եղել 10 օր, և երթևեկությունը բնականոն հունով ընթացել է, և ոչ մի քաղաքացու իրավունքը չի խախտվել:

Ինչ վերաբերվում է այն հանգամանքին, որ ՀՀ ոստիկանությունը ժամանակ է տրամադրել, որպեսզի խաղաղ հավաքի մասնակիցները ցրվեն, հարկ ենք համարում ՀՀ ոստիկանությանը հիշեցնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան.
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11.2 հոդված․

Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսել զինված ուժերի, ոստիկանության և պետական վարչակազմի մեջ մտնող անձանց կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ:
Ելնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայից եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ուղեցույցում սահմանված եվրոպական չափորոշիչներից, մեկ այլ առանցքային ձեռքբերումներից է այն, որ ի տարբերություն գործող օրենքի, Նախագիծը որդեգրել է այն սզկբունքային մոտեցումը, որ քանի դեռ հավաքը մնում է խաղաղ, այն չի կարող դադարեցվել ոստիկանության կողմից։ Նախագծի 33 հոդվածի 1-ին մասի համաձայն ոստիկանությունը կարող է դադարեցնել հավաքը միայն այն դեպքում, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքների կամ հանրության շահերի նկատմամբ անմիջական վտանգը։ Միայն այդ դեպքերում, երբ հավաքի մասնակիցները կամովին չեն դադարեցնում հավաքը, ոստիկանությունն իրավունք ունի դադարեցնել այն (հոդված 34)։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Օյա Ատամանն ընդդեմ Թուրքիայի գործով արտահայտել է իր իրավական դիրքորոշումը այն մասին, որ եթե հավաքը կրում է խաղաղ բնույթ, ոստիկանները պարտավոր են բացառապես ապահովվել հավաքի մասնակիցների իրավունքը:

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 21-րդ հոդված․

Ճանաչվում է խաղաղ հավաքների իրավունքը։ Այդ իրավունքի իրականացումը ենթակա չէ ոչ մի սահմանափակման, բացի այն սահմանափակումներից, որոնք կիրառվում են օրենքին համապատասխան և որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակության մեջ՝ ի շահ պետական կամ հանրային անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության պահպանության, կամ այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանության։

Իսկ այն, որ ՀՀ ոստիկանությունը կասկած է արտահայտել հավաքի ինքնաբուխ դառնալու վերաբերյալ, դա ևս չի հիմնավորել և չի ներկայացրել համապատասխան փաստեր»:

Նախաձեռնությունը նաև տեղեկացրել է, որ այսօր՝ ժամը 18:00-ին, անհնազանդության հավաք է իրականացնելու Ազատության հրապարակում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը. Փաշինյանը մտադիր է Ծառուկյանին սնանկացնելԼոնդոնը բացասաբար է արձագանքել ԵՄ գագաթնաժողովի հետաձգմանը Սթարմերի հրաժարականից հետո. FTԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինԱյս պահին խուզարկությունն ավարտված է, կա քրեական գործ, Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննությանՎան Ի. BRICS-ը կարող է նոր անվտանգության համաձայնագրեր կնքելՔննիչների խումբը խուզարկությունից հետո Սաղաթելյանի տնից հեռացավ«Ձենդ իջցրու՛», «Լսի՛, այ տղա, արա', դուս կհելնես, քեզի կասեմ». ծեծկռտուք՝ ավագանու նիստին (տեսանյութ) Փաշինյանը Լոռու փոխմարզպետ է նշանակելԱՄՆ-ը կոչ է արել Ուկրաինային և Ռուսաստանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. Իշխան Սաղաթելյան Թրամփը ասել է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր, քան ռմբակոծությունը Մեր տունը խուզարկել են ԴԱՀԿ–ի պահանջները չկատարելու համար. առգրավել են զարդեր ու փող. ՍաղաթելյանՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է ներկայացնել գնահատման փաստաթուղթFord-ը և General Motors-ը կարող են սկսել Patriot և Tomahawk զենքերի արտադրությունըՓամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնումAl Hadath. Ֆրանսիան չի աջակցի Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը Պարզվել է Արտենիում «Ford Transit»-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունըՌուսաստանում բենզինի վաճառքի նոր կարգ․ սահմանվել են խիստ կանոններ Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը Թրամփը կանդրադառնա Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերելու դժկամությանը Թշնամուն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» անվտանգության սպառնալիք է. պատգամավորԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱյս պահին իրավապահները Իշխան Սաղաթելյանի տանն են. «Փաստինֆո»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա ԿոսՎրաստանը մի քանի ժամով փակել է դեպի Լարս տանող ճանապարհըՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՀուլիսի սկզբին սպասվում են նոր ձերբակալություններ. ովքե՞ր են թիրախում. «Իրավունք»Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք»Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ»«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. ԺողովուրդԵրբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»«Հրապարակ»․ Ավինյանի բախտը բերեց ԲԴԽ-ում ներքին լարվածությունը խորանում է. գիտնական անդամները՝ ընդդեմ Արթուր Աթաբեկյանի՞. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Մահացել է լեգենդար պրոդյուսեր Քլայվ ԴևիսըՋրի բավարար օգտագործման կարևորությունըԱդրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի ՀայաստանԳիշերային քնի կարևորությունը մարդու առողջության համարԼիոնել Մեսսին դարձավ Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկունԽուդաթյանն ու Մարթա Կոսը քննարկել են տրանսպորտային և էներգետիկ ծրագրերըՊանամայի ջրանցքը հայտնվել է գերտերությունների տնտեսական մրցակցության կենտրոնում
Ամենադիտված