«Եկե՛ք թողնենք, որ Արփինե Հովհաննիսյանն աշխատի և սպասենք նրանից միայն արդյունքների»
Բլոգոսֆերա
Նանե Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես այս տողերը չեմ գրում որպես լրագրող, գրում եմ որպես հայուհի, որպես Արփինե Հովհաննիսյանի նախկին ուսանողուհի: Նա ինձ դասավանդել է ԵՊՀ-ում և նրա գիտելիքների և տեսլականի մասին ինքս շատերից լավ գիտեմ: Զարմանում եմ և նաև նողկանք զգում այն մարդկանց նկատմամբ, ովքեր, տեսնելով երիտասարդ Արփինե Հովհաննիսյանին նախարարի պաշտոնում, սկսում են բամբասել' տարածելով հերյուրանքներ, չարամիտ ու նենգ կարծիքներ: Վերջապես Հայաստանում մեկն իր ունեցած գիտելիքի և նաև պատգամավոր լինելու ժամանակ վաստակած փորձի շնորհիվ ստացել է առանցքային մի պաշտոն, մի գերատեսչություն, որը մինչև կոկորդը խրված է կոռուպցիոն ռիսկով ու անվստահությամբ: Կանանց նախանձն ու չարությունը հասկանալի է, դրան չեմ անդրադառնում: Ցավն այն է, որ իրենց տղամարդ համարողներն են բամբասում, ինչն, իհարկե, անհասկանալի է և նույն չափածո բերան ունեցողներին վաղը վստահելու ենք մեր սահմանի պաշտպանությունն ու մեր խաղաղության գրավականը...Նշեմ նաև, որ հենց տղամարդիկ են տարիներ շարունակ արդարադատության ոլորտը վերածել կաշառակերության որջի և համակարգը անվանարկել են՝ իրենց բանկային հաշիվները կլորացնելով և մարդկանց ճակատագրերը խեղելով:
Պարզապես հորդորում եմ, եկե՛ք թողնենք, որ Արփինե Հովհաննիսյանն աշխատի և սպասենք նրանից միայն արդյունքների, եթե նա տապալի այս համակարգը, գրեք և քննադատեք որքան կուզեք, ես էլ' ձեզ հետ, բայց հիմա վաղ է խոսելը...
Ես հավատում եմ, որ ուժեղ կին և խելացի նախարար Արփինե Հովհաննիսյանի շնորհիվ Հայաստանում վերջապես արդարադատությունը կդառնա հույսի ապավեն»:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար