«Օգոստոս ամսվա էլեկտրաէներգիայի սակագինը հաշվարկվել է թանկացված` 48 և ավել դրամով»
Բլոգոսֆերա
Գևորգ Դավթյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Հարգելի փաստաբաններ, իրավաբաններ, խմբի անդամներ, ԶԼՄ-ի ներկայացուցիչներ, քիչ առաջ ԹԵԼ-ՍԵԼ ավտոմատ վճարման ապարատի միջոցով վճարեցի հոսանքի օգոստոս ամսա գումարը և ինչ նկատեցի, որ այն օգոստոս ամսվա համար թանկացված է ներկայացված, չնայած նրան, որ հայտնի է, որ այն սուբսիդավորվելու է: Ստացվում է, որ Էլեկտրոցանցեր ՓԲԸ-ն կամ մեզ՝ քաղաքացիներիս, խաբում է, կամ հավելյալ գումարներ է հավաքագրում, կամ լուրջ տեխնիկական խնդիրներ է մեջ բերում, ինչի արդյունքում կրկին ավել գումարներ են հավաքագրվում: Փաստացի ես վճարել եմ ցերեկային հոսանքի համար 48 դրամից ավել սակագնով:
Բացի դա, սկսեցի ուսումնսիրել նաև ավելի վաղ վճարման կտրոնները, կարծես թե այնտեղ նույնպես տարբերություններ կան մինչև 3 դրամի չափով, սակայն այս պահին չեմ սեևեռվում դրա վրա, քանզի ուզում եմ ավելի մանրակրկիտ այն ուսումնասիրել:
Դիմում եմ բոլորիտ և խնդրում ուշադիր լինել, չխաբվել և տեր կանգնել Ձեր իրավունքներին: Չի բացառվում, որ նմա հարցերը տեղափոխվեն դատարան, եթե կամովին չվերականգնեն մեր խախտված իրավունքները»:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել