Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական փոխգործակցության ընդլայնման հարցը
Արտաքին Քաղաքական
ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Դուշանբեում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 14-ին հանդիպել է Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի հետ։
Նախարարները հանգամանալից զրույց են ունեցել երկկ ողմ համագործակցության զարգացման վերաբերյալ՝ վստահություն հայտնելով, որ ԵՏՄ-ին Հայաստանի և Ղրղզստանի անդամակցությունը լավ հնարավորություն է բացում երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնման համար։
Հանդիպման օրակարգում են եել ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ, այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Ղրղզստանի համագործակցության հարցերը։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին