Նոր iPhone-ի նախապատվերները գերազանցել են անցյալ տարվա ռեկորդը
Այլ
iPhone 6S-ի եւ iPhone 6S Plus-ի վաճառքները կարող են գերազանցել 10 միլիոն միավորը նոր մոդելների վաճառքի սկսվելուց հետո առաջին հանգստյան օրերին՝ դրանով իսկ գերազանցելով նախորդ տարի iPhone 6-ի սահմանած ռեկորդը, կանխատեսում Է Apple-ը նախապատվերների տվյալների հիման վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg-ին:
«Մենք տեսնում ենք գնորդների բացառիկ դրական արձագանքը նոր մոդելների նկատմամբ, մենք վիթխարի քանակությամբ նախապատվերներ ենք ստացել ամբողջ աշխարհից»,- հայտարարել Է ընկերության ներկայացուցիչ Թրուդի Մյուլլերը:
iPhone-ի նոր մոդելները՝ բարելավված խցիկով եւ մեծացված արտադրողականությամբ, ներկայացվել են սեպտեմբերի 10-ին: Սմարթֆոնի վաճառքները մեկնարկում են սեպտեմբերի 25-ին: iPhone 6-ին Է բաժին ընկնում Apple-ի հասույթի ավելի քան 60 տոկոսը:
Սեպտեմբերի 14-ին կայացած սակարկություններում Apple-ի բաժնետոմսերը թանկանցել են 1,6 տոկոսով, ընկերության կապիտալացումը գնահատվում Է 651 միլիարդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար