Մոուրինյուն «Չելսիի» ֆուտբոլիստներին արգելել է կատակել մարզումների ժամանակ
Սպորտ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն թիմի ֆուտբոլիստներին արգելել է կատակել մարզումների ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, 52-ամյա պորտուգալացի մասնագետը նման որոշում կայացրել է թիմի` Անգլիայի առաջնությունում անհաջող մեկնարկի համար:
Լոնդոնցիները Պրիմեր լիգայի 5 տուրերից հետո 17-րդ տեղում են:
Մոուրինյուն ցանկանում է, որ Չեմպիոնների լիգայում «Մաքաբիի», ինչպես նաև «Արսենալի» դեմ կայանալիք խաղերից առաջ թիմը կետրոնանանա մարզումների վրա:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու