Բլատերը Պլատինիին սովորեցրել է գողանալ. Մարադոնա
Սպորտ
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան քննադատել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի ղեկավարներին:
«ՖԻՖԱ-ի նախագահ Ժոզեֆ Բլատերը մեկուսացել է աշխարհից, ինչը վկայում է` նա գող է: Ինչ վերաբերվում է ՈՒԵՖԱ-ի նախագահ Պլատինին, ապա նա էլ խաբեբա է: Բլատերը նրան սովորեցրել է գողանալ»,- Մարադոնայի խոսքերը մեջ է բերում ֆրանսիական L'Equipe-ը:
Հիշեցնենք, որ Պլատինին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում, որը տեղի կունենա 2016թ-ի փետրվարի 26-ին:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու