ԲՀԿ-ն «այո»-ի կողմնակիցն է
Քաղաքական
ԲՀԿ կուսակցությունը մինչև հոկտեմբերի 5-ը չի պատրաստվում վերջնական տեսակետ հայտնել Սահմանադրության նախագծի վերաբերյալ: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
Նշեց, որ իրենց կուսակցությունում քննարկումները դեռևս շարունակվում են, բացի այդ՝ տարածքային կառույցներում ևս պետք է քննարկումներ լինեն, դրա ավարտից հետո միայն քաղաքական խորհուրդը հանդես կգա հայտարարությամբ և հստակ կներկայացնի կուսակցության դիրքորոշումը:
Բաբայանն ասաց նաև, որ խմբակցության մեծ մասը «այո»-ի կողմնակիցն է: «Այս պահի դրությամբ խմբակցությունում «այո»-ի մթնոլորտն է, բայց կուսակցության վերջնական որոշումը կլինի բոլոր տեսակի քննարկումներից հետո»:
Ի պատասխան մեր այն հարցին, թե կուսակցությունում կա՞ն արդյոք խմորումներ, քանի որ այդ «այո»-ն դեռևս չի հստակեցվում, Բաբայանն ասաց. «Խմորումների խնդիր ընդհանրապես չկա, սա քննարկումնների խնդիր է: Մենք ունենք բազմաթիվ առաջարկներ և շատ բան կախված է մեր առաջարկների ընդունվելու տեսանկյունից: Խմորումների խնդիր ընդհանրապես չկա, ուղղակի կարող են լինել մարդիկ, ովքեր ունեն այլ կարծիք, և մենք հարգում ենք իրենց կարծիքը»:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար